Սեր, երջանկություն եւ համերաշխություն. այս մթնոլորտն է տիրում դերասաններ Վահագն Խաչատրյանի եւ Լուսին Վարդանյանի ընտանիքում: Ինչպես արդեն գիտեք, վերջերս նրանց ընտանիքը համալրվել է 2-րդ բալիկով. զույգի որդին` Արան, արդեն 40 օրական է , եւ ծնողները որոշել են անմոռանալի ու հիշարժան դարձնել այդ օրը՝ մկրտելով երեխաներին: BRAVO.am-ը լուսանկարել է արարողության հետաքրքիր դրվագները:
«Մեր ավագ աղջիկը՝ Ռուզիկը, դեռ մկրտված չէր, եւ մենք միշտ մտածում էինք՝ 2-րդ բալիկին էլ ունենանք, 2-ին միասին մկրտենք: Մտածեցի՝ տղայիս քառասունքի օրը լավ առիթ է նրանց մկրտելու համար, իսկ Վահագնը շատ արագ ամեն բան կազմակերպեց»,-պատմել է Լուսինը:
Մկրտության արարողությունը Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրականացնելուց հետո նրանք առիթը նշել են ամենամտերիմ մարդկանց հետ.«Շատ մեծ խնջույք չէր: Որոշել էինք նշել միմիայն ամենամտերիմների հետ, որոնք, վստահ ենք, շատ են սիրում մեզ եւ միայն լավն են կամենում»,-նշել է դերասանուհին, ապա հավելել, որ երեխաների կնքամոր եւ կնքահոր պարտականությունները ստանձնել են իրենց ամուսնության կնքամայրն ու կնքահայրը.«Չցանկացանք խախտել ավանդույթը՝ կրկին ընտրելով Վահագնի մորեղբորն ու նրա տիկնոջը»:
Լուսինն ուրախությամբ խոստովանել է, որ երկրորդ բալիկի ծննդից հետո իր ընտանիքն առավել ներդաշնակ է եւ խաղաղ.«Մեր տանն ավելացավ եւս մեկ հրաշք, սեր, երջանկություն: Որդիս շատ խաղաղ ու հանգիստ բալիկ է, իր այդ էներգիայով կարծես մեզ էլ վարակի եւ փոխանցի նման հույզեր»:
Նա նշել է, որ որդու անունը քույրիկն է ընտրել.«Մենք ամիսներ առաջ դեմ չգնացինք Ռուզիկիս եւ թույլ տվեցինք, որ ինքն ընտրի եղբոր անունը: Աղջիկս անչափ շատ է սիրում Արային եւ ամեն րոպե ցանկանում է նրան գրկել ու համբուրել: Նրանք նաեւ նման են միմյանց. հաստատ երեւում է, որ քույր ու եղբայր են: Արան չափազանց լուրջ տղա է, բայց միեւնույն ժամանակ՝ ժպտերես ու հասկացող»:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: