×


Բացահայտելով Արա Դեղտրիկյանի ընտանիքը

ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը, ով օրեր առաջ դարձել է 55 տարեկան, սիրով համաձայնել է պատմել իր ընտանիքի անդամների մասին՝ հատուկ BRAVO.am-ի ընթերցողների համար: Դերասանը նշել է, որ հրաշալի ընտանիք ունի, ինչի համար իրեն շատ երջանիկ մարդ է համարում:

Կարինե Աճեմյանը եւ Արա Դեղտրիկյանը


Կինս՝ Կարինե Աճեմյանը, ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը: Այնուհետեւ ցանկացել է Թատերական ինստիտուտի թատերագիտական բաժինն ընդունվել, բայց այդ տարի նման բաժին չի բացվել, եւ նա ընդունվել է երջանկահիշատակ Հրաչյա Ղափլանյանի կուրս: Մենք ծանոթացել ենք հենց ինստիտուտում. զուգահեռ կուրսերում էինք սովորում: Հետո Վիեննայում որոկավորում է ստացել ու աշխատել է բանկում, որից հետո երկար տարիներ եղել է ԱԺ պատգամավոր, այժմ էլ Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, հասարակական գործունեություն է ծավալում:

Մանան Դեղտրիկյանի ընտանիքը


Աղջիկս՝ Մանան Դեղտրիկյանը, Եվրոպական համալսարանն է ավարտել, մի շրջան աշխատել է Սփյուռքի նախարարությունում, որից հետո ամուսնացել է եւ 2013 թվականից բնակվում է Կիեւում: Այժմ չի աշխատում. երեխաների խնամքով է զբաղվում:

Արա Դեղտրիկյանը՝ թոռների հետ


Ունեմ երկու թոռնիկ՝ երկու ավազակներ՝ 6-ամյա Արեգն ու 3-ամյա Առնոն: Ի դեպ, օրեր առաջ նրանք աղջկաս հետ եկան իմ հոբելյանին, բեմ բարձրացան եւ շնորհավորեցին ինձ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արա Դեղտրիկյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին