Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանը եւ ժողովրդական երգերի կատարող Մավր Մկրտչյանն ազգականներ են: Դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ Մավրն իր հորեղբոր որդին է:
«Երկուսս էլ Ջավախքի Մերենիա գյուղից ենք: Շատ մտերիմ ենք, սիրում ու հպարտանում ենք իրարով, բայց, ցավոք, զբաղված առօրյայի պատճառով հաճախ չենք հանդիպում։ Երբ Մավրը «Ժողովրդական երգիչ» հաղորդմանն էր մասնակցում, ավելի հաճախ էինք հանդիպում ու քննարկում ելույթը, կամ էլ այդ օրվա համերգը»,- պատմել է Էմման:
Էմմա Մկրտչյանը
Դերասանուհին եղբոր կատարումների մեծ երկրպագուն է.«Այդ շրջանում դարձել էի «Ժողովրդական երգիչ» նախագծի մշտական հանդիսատեսը: Նրա երգացանկի բոլոր երգերն էլ ինձ հոգեհարազատ են, բայց ամենաշատը սիրում եմ ու ամեն անգամ փշաքաղվում, երբ կատարում է Սայաթ-Նովայի «Դարդ մի անի» եւ Կոմիտասի «Տեր, ողորմեա» երգերը: Թող չափազանցված չհնչի, բայց Մավրի աստվածատուր ձայնից կատարսիս եմ ապրում: Իմ նշանադրությանն էլ Մավրն իմ ամենասիրելի երգերից մեկը՝ «Հեյ, հոգի ջան» երգը կատարեց»:
Զրուցել ենք նաեւ Մավրի հետ: Նա կարծում է՝ քույրը դերասանուհու բնատուր տաղանդ ունի.«Նա մեծ շնորհով է օժտված: Ոչ թե իմ քույրն է, դրա համար եմ ասում, այլ իրոք լավ դերասանուհի է: Որպես եղբայր, ով պատասխանատու է քրոջ համար, հանգիստ եմ. նա գտել է իր տեղն ու լավ գիտի իր չափը»:
Մավր Մկրտչյանը
Ժամանակի սղության պատճառով երգիչը ոչ միշտ է կարողանում հետեւել Էմմայի ներկայացումներին.«Վերջին շրջանում հաճախ ենք պայմանավորվում թատրոնում հանդիպել, բայց զբաղվածությունս թույլ չի տալիս: Կփորձեմ բացը լրացնել»,-եզրափակել է Մավրը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մավրի եւ Էմմայի արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: