×


«Իմացանք, զարմացանք, հուզվեցինք». Սարգսի եւ Մանոյի հանգիստը Շրի Լանկայում

Սարգիս եւ Մանո Գրիգորյաններն օրերս են վերադարձել Շրի Լանկայից: 10-օրյա հետաքրքիր հանգստի մանրամասները դերասանուհի-պարուհին վստահել է BRAVO.am-ին, նաեւ տրամադրել ճամփորդության լուսանկարները:

«Շատ լավ եւ դրախտային հանգիստ էր»,- նշել է Մանոն եւ ավելացրել.«Հատուկ չէինք ընտրել վայրը, պարզապես տուրիստական գործակալությանն ասացինք՝ բնության գրկում հետաքրքիր հանգիստ ենք ուզում: Նրանք էլ առաջարկեցին, ինչի համար շատ ուրախ ենք: Ուզում էինք լիարժեք հանգստանալ, օդափոխվել, ինչն էլ ստացվեց»:

View this post on Instagram

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_actor) on


Ամուսինների համար անակնկալ են մատուցել հյուրանոցի համարում.«Մեր ինստագրամյան լուսանկարներն էին տպել եւ փակցրել սենյակում, նաեւ հայերենով գրել էին՝ բարի գալուստ»:

Մանոն նշել է, որ պասիվ, բայց միեւնույն ժամանակ, լավ ու օգտակար հանգիստ են վայելել.«Առավել տպավորել են մարդիկ. շատ հանգիստ ժողովուրդ էր: Սիրում էին օգնել, օրինակ՝ տուկ-տուկի վարորդներն անծանոթ զբոսաշրջիկներին կարող էին գումար առաջարկել, իրենց ուտելիքով կիսվել: Հրաշալի դրախտային բնություն ունեին, նաեւ նրանց կրոնական տաճարներն այցելեցինք, իմացանք, զարմացանք, հուզվեցինք»:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները


Պարուհին ասել է նաեւ, որ շատ են ցանկացել երեխաներին իրենց հետ տանել. «Բայց որպեսզի չբացակայեն դասերից, առանց նրանց մեկնեցինք: Նաեւ երկու թռիչք էր, նրանց համար մի փոքր հոգնեցուցիչ կլիներ: Երեխաների համար հատուկ նվերներ չենք բերել, փոխարենը շատ-շատ քաղցրավենիքով ենք վերադարձել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանո Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW