Ժաննա Վելիցյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Սիրուն Սոնա» սերիալում, հարսի զգեստով լուսանկարներ է հրապարակել: Շատերին թվացել է, թե 25-ամյա դերասանուհին իր հարսանիքին է պատրաստվում: Այս եւ այլ թեմաների շուրջ BRAVO.am-ը զրուցել է Ժաննայի հետ:
«Առաջին անգամ էի հարսի զգեստ հագնում: Առանձնահատուկ ոչ մի զգացողություն չունեցա, որովհետեւ զգեստը պետք է կրեր կերպարս՝ սերիալի շրջանակում: Սնահավատ չեմ, հետեւաբար, կարեւորություն չեմ տալիս այն ասվածին, թե մինչեւ հարսանիքը հարսի զգեստ հագնելը վատ նշան է: Եվ հետո՝ մասնագիտությունս այնպիսին է, որ ուզած-չուզած պիտի «ենթարկվեմ» որոշ կաննոնների»,- ասել է Համազգային թատրոնի դերասանուհին:
Ժաննա Վելիցյանը
Նա որոշել է, թե ինչ հարսի զգեստ է կրելու իր հարսանիքին.«Ճոխության կողմնակից չեմ: Սիրում եմ, որ ամեն ինչ լինում է համեստ, գեղեցիկ և էսթետիկ: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց կարծում եմ՝ զգեստը, որը կհագնեմ իմ հարսանիքին, կլինի հնարավորինս նուրբ եւ համեստ: Նախորդ հարցազրույցներից մեկում կատակով ասել էի՝ 2020-ին ծրագրում եմ ամուսնանալ, տեսնենք»:
Ժաննա Վելիցյանը
Ժաննան խոսել է տղամարդու իր իդեալի մասին.«Գուցե սենտիմենտալ հնչի, բայց առաջնայինը, որ գնահատում եմ, բարությունն է: Իմ կողքի տղամարդը պետք է շատ սիրի ինձ, շա՜տ: Քիչ սեր չեմ ընդունի»,- եզրափակել է նա:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ժաննա Վելիցյանի արխիվից եւ Adams Photoroom-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: