Մարիամ Ալեքսանյանը նոր՝ «Հարս չկա» հումորային նախագծի դերասանական կազմում է: Ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, առաջարկը ստացել է Արմեն Պետրոսյանից՝ Մենչից:
«Պրոդյուսերիս հետ քննարկելուց հետո համաձայնեցի նկարահանվել նոր նախագծում: Կարծում եմ՝ ոչ մի դերասան միանգամից չի ընդունում որեւէ առաջարկ: Մենք էլ քննարկումների արդյունքում համաձայնության եկանք»,- ասել է նա:
Մարիամ Ալեքսանյանը
Դերասանուհին խոստովանել է, որ սիրում է նկարահանվել կարճատեւ նախագծերում. «Իմ դեպքում երկար լինում են ներկայացումներն ու դրանց փորձերը: Կերպարիս մասին կարող եմ ասել, որ մեծահարուստի աղջիկ է՝ Միացյալ Նահանգներից: Հետաքրքիր աղջիկ է, իմ բոլոր կերպարներն էլ սիրում եմ՝ լինի բացասական, թե դրական: Ինձ շատ հոգեհարազատ կերպար է. սիրում եմ այնպիսի դերեր, երբ ոճային փոփոխության կարիք է լինում»
Մարիամ Ալեքսանյանը
Դերասանուհին նշել է նաեւ, որ նկարահանման առաջին օրը հիանալի է անցել, իսկ հիմնական խաղընկերը դեռ Բեն Ավետիսյանն է:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Ալեքսանյանի անձնական արխիվից


×
8,652





