Սոնա Եսայանն այս անգամ գործնական այցով Ավստրալիայում էր: Պարուհին երեկ է վերադարձել Սիդնեյից եւ հասցրել է BRAVO.am-ի հետ զրուցել այնտեղ անցկացրած օրերի եւ ամուսնու մատուցած անակնկալի մասին:
«Իմ ու Գրիգի ծանոթության յոթ տարիների ընթացքում առաջին անգամ էր, որ այսքան օրով բաժանվում էինք իրարից. նախկինում մեր բոլոր անձնական եւ գործնական շրջագայությունները միասին էինք կազմակերպում, այս անգամ իր զբաղված օրակարգի պատճառով չկարողացավ ուղեկցել ինձ: Սկզբում դեմ էր, չէր ուզում, որ միայնակ մեկնեմ, բայց սթափ մտածելուց հետո համաձայնեց»,- պատմել է Սոնան:
Սոնա Եսայանը
Աշխատանքին զուգահեռ պարուհին հասցրել է հաճելի ժամանակ անցկացնել. «Անկրկնելի ուրախ եւ տպավորիչ օրեր էին: Հիմնականում առավոտվա ժամերին էին մեր փորձերը, ինչից հետո ազատ էի եւ ինձ վայելքների գիրկն էի գցում: Որքան հնարավոր է շրջել եմ քաղաքում, գեղեցիկ վայրերում եղել: Ամենատպավորիչն ինձ համար Սիդնեյի կենդանաբանական այգին էր: Մեծ բավականություն ստացած եւ լիցքաթափված եմ վերադարձել Երեւան»,- նշել է նա:
Ամուսինն անակնկալ է մատուցել կնոջը.«Գրիգն ինձ շատ գեղեցիկ դիմավորեց: Կանանց մեկամսյակի եւ իմ տուն վերադառնալու կապակցությամբ ռոմանտիկ սեղան էր պատրաստել. նվերներ, ծաղիկներ, կոնֆոտներ եւ գինի էր գնել: Շատ ուրախացա»:
Սոնա Եսայանը
Սիդնեյում Սոնան իր վիդեոբլոգի համար նկարահանումներ է իրականացրել.«Այս անգամ Գրիգը հետս չէր, օգնող չկար, ստիպված էի ինքս ինձ նկարել եւ զուգահեռ պատմել, թե ինչպես է անցնում իմ առօրյան, ուր եմ գնում եւ ինչ եմ անում: Խոստովանեմ՝ մի փոքր ձանձրալի եւ դժվար էր: Դեռ չենք սկսել մոնտաժել, որ տեսնեմ՝ ինչ է դուրս եկել չարչարանքիցս»:
Սոնան չի սիրում արտերկրում գնումների գնալ.«Առհասարակ սիրում եմ գնումներն առցանց տարբերակով իրականացնել, այդպես հեշտ է, նաեւ ժամանակի խնայողություն է լինում: Հատկապես արտերկրում մոլեր գնալու փոխարեն, հետաքրքիր այլ վայրեր եմ այցելում: Մենք կոնֆետների սիրահար ենք, դրա համար շատ կոնֆետներ ու մագնիսներ եմ բերել»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոնա Եսայանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: