×


«Սիրելիս մի րոպե ձեռքս բաց չի թողել». Էլեն Ազնավուրյանը վիրահատել է քիթը

«Պատվից առավել» սերիալի դերասանուհի Էլեն Ազնավուրյանն օրերս քթի պլաստիկ վիրահատություն է արել: Թե ինչու է նման որոշում կայացրել, ինչպես է այժմ իրեն զգում, եւ ինչպիսին է ընտրյալի արձագանքը, նա պատմել է BRAVO.am-ին:

«Մոտ 5 տարի է՝ սրտիս հետ կապված առողջական խնդիրներ ունեի, ոչ մի կերպ չէինք հասկանում պատճառը: Մոտ մեկ տարի առաջ իմացանք, որ շնչառությունից է»,-պատմել է նա:

Նախապես որոշել էր քթի ձեւի փոփոխություն չանել.«Վախենում էի ռիսկի դիմել, քանի որ ոչ մի արդյունք ինձ դուր չէր գալիս. բոլորը դառնում էին միանման եւ արհեստական: Բայց երբ իմացա իմ բժշկի մասին, տեսա նրա աշխատանքները, մտափոխվեցի»:

Էլեն Ազնավուրյանը


Էլենը նշել է, որ սիրելին լավ է արձագանքել իր որոշմանը, քանի որ հարցն առողջությանն էր վերաբերում.«Նա ամբողջ ընթացքում կողքիս է եղել եւ մի րոպե ձեռքս բաց չի թողել: Չնայած՝ հիմա աշխատանքի բերումով ստիպված է հեռու լինել, բայց այդ օրերին անընդհատ ինձ հետ էր»:

Մոդելը խոստովանել է, որ միայն արտաքին տեսքի փոփոխության համար երբեք նման քայլի չէր դիմի.«Կյանքում առաջին անգամ պետք է պառկեի վիրահատական սեղանին, մինչեւ վերջին վայրկյանը չէի պատկերացնում՝ ինչ է լինելու, տարօրինակ հանգստություն ունեի: Նույնիսկ հիշում եմ՝ երբ վիրահատությունից հետո գիտակցության եկա, միանգամից հարցրի՝ քիթս սիրուն է եղել»:

Էլենը նշել է, որ արդեն ինքնազգացողությունը լավ է.«Այժմ անճանաչելի եմ՝ այտուցներով եւ կապտուկներով, բայց մի քանի օրից լիարժեք լավ կլինեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW