×


«Մուտքս պետք է լիներ Մարկի հետ». Ինչ դերով է Եվա Բաղդասարյանը ներկայանալու «Երկուսով» սերիալում

Եվա Բաղդասարյանը միացել է «Երկուսով» սերիալի դերասանական կազմին: Թե ինչու այդպես էլ չվերադարձավ «Անհասցե ծնվածները» սերիալ, ինչով էր զբաղված դադարի ընթացքում, ինչ կերպար է մարմնավորելու նոր սերիալում, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

Մեր նախորդ զրույցներում Եվան միշտ նշում էր, որ կրկին նկարահանվելու է «Անհասցե ծնվածները» սերիալում, սակայն այդպես չեղավ: «Ըստ սցենարի՝ իմ կերպարը պետք է դուրս գար սերիալից, փոխարենը որոշ ժամանակ անց կհայտնվեր նրա զույգ քույրը, բայց Դիանա Գրիգորյանի հետ խոսեցինք ու հասկացանք, որ հնդկական սերիալի կնմանվի: Դիանան նաեւ ասաց, որ հաջորդ նախագծի համար ինձ նկատի կունենա»,- առաջին անգամ պարզաբանել է Եվան:

Եվա Բաղդասարյանը


Վերջին ամիսների աշխատանքային դադարը նա օգտագործել է ուղեւորությունների համար.«Այս ընթացքում հաճախ Մոսկվա՝ քրոջս մոտ էի գնում, իսկ երբ առաջարկ ստացա «Շանթ» հեռուստաընկերությունից, սիրով ընդունեցի, քանի որ աշխատելու եմ «Փոխնակ մայրը» սերիալից ինձ արդեն ծանոթ անձնակազմի հետ»:

Եվան «Երկուսով» սերիալում կմարմնավորի Իռենին, ով բիզնես լեդի է եւ եկել է Միացյալ Նահանգներից.«Իմ մուտքը սերիալ պետք է լիներ Մարկի դերակատարի հետ, սակայն քանի որ «Women's Club»-ի թիմը նոր է վերադարձել արտերկրից, եւ անդամներն ինքնամեկուսացել են, առայժմ միայնակ կնկարահանվեմ»,-նշել է նա:

Եվա Բաղդասարյանը


Դերասանուհու հիմնական խաղընկերեն են Իննա Խոջամիրյանը, Զիրոյանը, Արա Դեղտրիկյանը, Հայկ Հովհաննիսյանը.«Կերպարս շատ է տարբերվում նախորդներից. Իռենը խելացի, կիրթ աղջիկ է: Ռեժիսորի հետ շատ ենք խոսել այս դերի լրջության մասին: Չեմ կարող հստակ ասել՝ բացասական է, թե դրական, բայց կարծում եմ, բացասական գծերն ավելի շատ են: Շատ բարդ կերպար է եւ աշխատելու շատ բան կա»:

Եվայից հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք անձնականում փոփոխություն կա. «Երբ լուրջ փոփոխություն լինի, հասկանամ, որ գտել եմ կյանքիս կեսին, անպայման կբարձրաձայնեմ: Այժմ սիրտս ազատ է: Չեմ կարոծում, որ մարդ պետք է ամուսնանա՝ ամուսնանալու համար: Ընտանիքն ամբողջ կյանքի համար է: Եթե ուզեի ամուսնանալ ուղղակի ամուսնանալու համար, հիմա վաղուց ամուսնացած կլինեի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Եվայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին