×


Անելյա Գուբրյանը եւ Գոհար Հարությունյանը

«Գեղեցկուհիներով շրջապատված եմ մեծացել». Անելյա Գուբրյանը՝ Գոհար Հարությունյանի սանիկը լինելու մասին

Անելյա Գուբրյանը այս շրջանում միանգամից երկու նախագծում նկարահանվելու առաջարկ ունի: Նրա հետ զրուցել ենք սերիալային աշխատանքի, ուսման, անձնականի, նաեւ Գոհար Հարությունյանի սանիկը լինելու մասին: Մոդելը BRAVO.am-ին է տրամադրել նաեւ իր նոր ֆոտոշարքը:

«Այժմ նկարահանվում եմ մի նախագծում, որի մասին չեմ կարող խոսել: Հաջորդիվ կխաղամ «Խաբկանք» սերիալում: Օրվա մեծ մասն անցնում է նկարահանումներով, իսկ հետո քանի որ հոգնած եմ լինում, շտապում եմ տուն՝ գիրք կարդալու կամ դաս անելու(սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում,-հեղ)»,-նշել է Անելյան:

Անելյա Գուբրյանը՝ մայրիկի հետ


Նրա հետ խոսել ենք նաեւ «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի սանիկը լինելու մասին: «Գոհարը մայրիկիս մտերիմ ընկերուհին էր դեռ այն ժամանակ, երբ նրանք նոր էին սկսել մոդելինգով զբաղվել: Այդ ժամանակ ես նույնիսկ պլաններում չկայի (ծիծաղում է,-հեղ.): Հետո նրանք ամուսնացան եւ մտերմացան նաեւ ընտանիքներով: Իմ բախտը բերել է. գեղեցկուհիներով շրջապատված եմ մեծացել: Երբ ծնողներս որոշեցին մկրտել ինձ ու եղբորս, Գոհարին եւ իր ամուսնուն առաջարկեցին լինել մեր կնքամայրն ու կնքահայրը, նրանք էլ մեծ սիրով համաձայնեցին»,-պատմել է մոդելը:

Անելյան նշել է, որ Գոհարի հետ կարող է խոսել ոչ միայն մոդելինգի մասին, այլեւ կյանքի շատ հարցերին վերաբերվող խորհուրդներ ստանալ.«Փորձում եմ հետեւել, եւ դրանք հիմնականում ինձ օգնում են»:

Անելյա Գուբրյանը


Անելյայից հետաքրքրվել ենք նաեւ՝ ինչպես է սիրելին վերաբերում իր աշխատանքին. «Ինձ հետ շփվող յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա իմ աշխատանքի բնույթն ու ընդունի այն: Անձնականս չեմ ուզում հանրայնացնել, կասեմ միայն, որ ամեն ինչ լավ է եւ կայուն»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սյուզի Աղաջանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին