×


«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում այս մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չեղարկվել է՝ կորոնավիրուս համավարակի տարածմանը չնպաստելու նպատակով: Այս մասին հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությունը:



«Եվրոպայում COVID19-ի տարածմամբ ստեղծված անորոշությունը եւ մասնակից հեռարձակողների կառավարությունների, ինչպես նաեւ Նիդերլանդների իշխանության հայտարարած սահմանափակումները հաշվի առնելով՝ Եվրոպական հեռարձակողների միությունն ընդունել է դժվար որոշում՝ իրադարձությունն ըստ ծրագրի շարունակելն անհնար է։ Մենք վերլուծում ենք այս աննախադեպ որոշման հետեւանքները եւ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք մոտակա օրերի եւ շաբաթների ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:


Մրցույթի կազմակերպիչները շարունակելու են բանակցությունները՝ պարզելու համար արդյոք հնարավոր է 2021 թվականին «Եվրատեսիլն» անցկացնել Ռոտերդամում:


Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020»-ն այս տարի պիտի կայանար մայիսի 12-ից 16-ը, իսկ Հայաստանը մրցույթում ներկայացնելու էր հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն՝ իր «Chains Օn You» երգով: 


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW