×


Ադրիանա Գալստյանը՝ նոր ֆոտոշարքի եւ Ջոլիին նմանության մասին

Արտակարգ դրության այս օրերին Ադրիանան տնից չի բացակայում, սակայն մինչ այդ հասցրել է հերթական լուսանկարահանմանը մասնակցել: Նոր ֆոտոշարքը դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին:

«Շատերի նման ես եւս շատ գործեր եմ հետաձգել: Ուրեմն այդպես է պետք: Այս վիրուսի տարածումը եւս մեկ հնարավորություն է կյանքը, ամեն մի օրը, ժամն ու վայրկյանը գնահատելու համար»,-նշել է նա եւ հավելել, որ չի կորցնում լավատեսությունը:Խոսելով նոր լուսանկարների մասին՝ Ադրիանան ասել է, որ դրանցում արտացոլվում է իր էությունը: Նախընտրում է նրբագեղ կնոջ կերպարը:

Ադրիանա Գալստյանը


«Ֆոտոշարքի գաղափարը լուսանկարչինն էր: Երկար չենք պատրաստվել: Մենք կարող ենք մեկ օրում քննարկել կերպարն ու հաջորդ օրն էլ իրականացնել նկարահանումը: Մեր կարծիքները հիմնականում համընկնում են. միասին որոշում ենք կերպարը, հագուստը, մյուս դետալները: Փորձեցինք կրկին տարբերվող լուսանկարներ ստանալ»,-նշել է նա:

Ադրիանան խոստովանել է, որ ընկերներն ու հետեւորդները հաճախ են իրեն նմանեցնում Անջելինա Ջոլիին: Ասում է՝ հաճելի է, քանի որ դերասանուհին գեղեցիկ ու հաջողակ կին է, բայց ամեն դեպքում նախընտրում է, որ իր մեջ միայն իրեն տեսնեն՝ առանց համեմատելու եւ նմանեցնելու:

Ադրիանա Գալստյանը


Խոսելով աշխատանքից՝ դերասանուհին ասել է, որ իր մասնակցությամբ նոր ֆիլմի պրեմիերան նախատեսվում է ամռանը:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Lon-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW