BRAVO.am-ի՝ ընտանիքների բացահայտման խորագրի շրջանակում այս անգամ ներկայացնում ենք երգիչ Մհեր Մեսրոպյանի հարազատներին: Ինչպես պարզվում է՝ նա երաժիշտների ընտանիքից է: Ովքեր են նրա ծնողները, եւ թե ինչպես է ծանոթացել կնոջ հետ, կարդացեք նյութում:
Հայրս՝ Անդրանիկ Մեսրոպյանը, երաժիշտ է՝ դուդուկահար, կլարնետահար: Դեռ շարունակում է իր մասնագիտությամբ աշխատել:
Սվետլանա եւ Անդրանիկ Մեսրոպյանները
Մայրս՝ Սվետլանա Մեսրոպյանը, քանոնահար է: Երկար տարիներ է՝ չի աշխատում: Ծնողներս Արաքսյա Գյուրզադյանի խմբում են նվագել, որտեղ էլ ծանոթացել են եւ ընտանիք կազմել:
Քույրս՝ Ռոզա Ֆիլբերգը, երգչուհի է, նաեւ որպես դերասանուհի է հանդես եկել:
Մհեր Մեսրոպյանը եւ Ռոզա Ֆիլբերգը
Եղբայրս՝ Գոռ Մեսրոպյանը, ինձնից փոքր է երկու տարով: Ապրում է Մոսկվայում:
Կինս՝ Արմինե Սահակյանը, հայոց լեզվի եւ գրականության դասախոս է: Միասին Երեւանի մշակույթի պետական քոլեջում ենք աշխատել, այժմ հետծննդյան արձակուրդում է: Շատ քիչ ենք որպես ընկեր-ընկերուհի շփվել. երբ հասկացա՝ նա է իմ կյանքի կինը, ամուսանցանք եւ արդեն երեք տարի է՝ կերտում ենք մեր համատեղ պատմությունը:
Տղաս՝ Անդրանիկ Մեսրոպյանը, մեկ տարեկան վեց ամսական է:
Մհեր Մեսրոպյանի ընտանիքը
Ես՝ Մհեր Մեսրոպյանս, հանրության ավելի լայն շերտերին հայտնի եմ դարձել 2008 թվականից հետո, երբ մասնակցեցի «Նոր ալիք» երգի մրցույթին: Մինչ օրս շարունակում եմ իմ երաժշտական գործունեությունը: Նոր մի շարք նախագծեր կան, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն, եւ նորություններով կներկայանամ իմ հանդիսատեսին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մհեր Մեսրոպյանի արխիվից


×
7,272






