Կյանքից հեռացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նա հիսուն տարեկան էր:
BRAVO.am-ի հետ զրույցում թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանն ասել է, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին: «Մեր տեղեկություններով նրա մահվան պատճառը երկկողմանի թոքաբորբն է»,-նշել է Կիրախոսյանը:
Թատրոնի անձնակազմը ցավակցական գրառում է կատարել Ֆեյսբուքի պաշտոնական էջում: Փոխտնօրենի խոսքով՝ երգչուհու մահվան մասին հավելյալ տեղեկություն չունեն:
Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին:
BRAVO.am-ը ցավակցում է Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին եւ մտերիմներին:
BRAVO.am


×
13,638





