×


«սԵրեւան», կամ ինչպես քաղաքը սկսեց կրքոտ սիրել

Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվել է լուսանկարիչ Նարեկ Մանուկյանի «սԵրեւան» լուսանկարների շարքը, որում նա քաղաքային պատկերներին կյանք է հաղորդել իլյուստրացիաների միջոցով: Նարեկը BRAVO.am-ին է տրամադրել շարքը եւ պատմել, որ նկարների մեծ մասը դեռ նախորդ տարվա ապրիլին է պատրաստել:


«Քանի որ հիմա ապրում ենք պարապ ժամանակներում, որոշեցի հիշեցնել շարքի մասին: Միշտ մտածել եմ որեւէ նոր բան անել: Քաղաքի տեսարաններն ինքս եմ լուսանկարել, հետո դրանց վրա ավելացրել մնացածը: Ամեն նկար ունի իր խորագիրը. թեկուզ մեկ բառով փորձել եմ ամբողջացնել պատկերը»,-նշել է նա:

«Որոշ աղջիկներ այնքան ամաչկոտ են, որ ամաչում են մերժել տղեքին», «Կարեւորը՝ միշտ ծիծաղես նրա հետ, ում լուրջ ես ընդունում», «Հազիվ հարմարվում ես մեկին, իսկ ինքն իջնում ա մյուս կանգառում», «Պաչվող շատրվաններ»՝ սրանք էրոտիկ բնույթի լուսանկարների խորագրերն են, որոնք, հեղինակի խոսքով, առավել արդիական են գարնանը:


«Մարդիկ էլ են ծաղկունք ապրում, հանում են տաք բաճկոնները, արթնանում են ձմռան քնից (ծիծաղում է, -հեղ.): Աղջիկները սկսել են կարճ զգեստներ հագնել: Կամա թե ակամա, միտքդ այդ կողմ է տանում... Որտեղ կա սեր, այնտեղ կա կիրք: Առանց կիրք սերն անհետաքրքիր է ու անիմաստ: Իսկ եթե կա կիրք, ցանկացած նորմալ հարաբերության ընթացքը, որպես կանոն, հասնում է «18+»-ի»,-եզրափակել է Նարեկը: 

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Մանուկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport