×


Սրբուկի 26-ամյակի անակնկալներն ու տեսազանգով խնջույքը

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը երեկ դարձել է 26 տարեկան: Նա BRAVO.am-ին է տրամադրել տոնական օրվա լուսանկարները եւ պատմել երազանքների ու նվերների մասին:

«Բոլորիս հայտնի պատճառով նշեցի տանը՝ ընտանիքիս հետ: Չեմ ընկճվում, քանի որ շատ լավ է անցել: Այնպես է, որ այս տարեդարձս դեռ երկար կհիշեմ: Առաջինը ընկերուհիներս են շնորհավորել: Կեսգիշերին միացանք տեսազանգով, շատ հետաքրքիր ստացվեց. միասին նշեցինք»,-պատմել է նա:

Սրբուկը


Սրբուկն անակնկալների պակաս չի ունեցել.«Այնքան առաքումներ են եղել, որ զարմացել եմ: Մարդիկ իրենց առօրյա հոգսերի մեջ իմ ծննդյան օրը չէին մոռացել: Շատ ծաղիկներ, օծանելիք, նվերներ եմ ստացել: Կան նվերներ, որոնք անանուն են»,-պատմել է նա ու հավելել, որ տորթի մոմերը փչելիս երազանք է մտապահել.«Ես նպատակի մարդ եմ, բայց այս տարի երազանք եմ պահել, որ վիրուսը նահանջի, այս ամենը շուտ ավարտվի, ու հնարավորինս քիչ մարդիկ վարակվեն»:

Պատանեկության տարիքում Սրբուկը չի սիրել իր ծննդյան օրը.«Առաջ նեղսրտում էի, մտածում, որ մեկ տարով մեծանում եմ ու անցած տարին այլեւս չեմ կարող հետ բերել: Եկավ մի տարիք, երբ սկսեցի սիրել ծննդյանս օրը, գիտակցել, որ պետք է վայելել յուրաքանչյուր օրը: Այդ օրվանից բոլոր ծնունդներս անմոռանալի են եղել»,-ընդգծել է նա:

Սրբուկը


Երգչուհու խոսքով՝ ինքն ավելի վաղ է մեկուսացել.«Պաշտոնականից չորս օր ավելի վաղ էի սկսել, քանի որ գիտակցում էի իրավիճակի լրջությունը: Ռուսաստանի քաղաքներում, Վիեննայում համերգներ պետք է ունենայի, բայց հետաձգել եմ: Հիմա տնից շատ հազվադեպ եմ դուրս գալիս: Դուրս գալու դեպքում էլ կրում եմ դիմակ: Միգուցե ես վարակված լինեմ ու, դիմակ կրելով, փրկեմ դիմացինին: Առաջ բոլորս բողոքում էինք, որ ժամանակ չունենք: Հիմա ժամանակ ունենք, բայց էլի բողոքում ենք: Պետք է չբողոքենք ու սկսենք վերջապես ապրել: Ցանկացած իրավիճակ ունի բացասական ու դրական կողմեր: Այս իրավիճակը մեզ նվիրել է ժամանակ՝ անելու այն ամենը, ինչի մասին միշտ մտածել ենք»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սրբուկը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport