Եթե այս օրերին շատերի համար ժամանակն անցնում է ձանձրալի ու անհետաքրքիր, ապա նույնը չի կարելի ասել «Comedy Woman» ռուսական հեռուստանախագծի ստեղծագործական պրոդյուսեր, հեղինակ եւ անդամ Նատալյա Եփրիկյանի մասին: Նա արդեն մոտ մեկ ամիս է՝ գտնվում է Հայաստանում եւ կարանտինային օրերն անցկացնում է Ջերմուկում: Ինստագրամյան հրապարակումներից կարելի է ենթադրել, որ Նատալյայի ոչ մի օրն առանց արկածների չի անցնում:
View this post on Instagram
Հայաստան գալու առաջին օրերին դերասանուհին իր գրառումներն ավարտում էր #хочувармению հեշթեգով` հրապարակելով տեսարժան վայրերի եւ իր հաճելի զբոսանքների լուսանկարներն ու նշելով, որ այստեղ հանգիստը կազմակերպելու համար կատարյալ վայրեր կան: Իսկ հետո առաջինին փոխարինելու եկավ #хотелавармениюполучи հեշթեգը՝ իր հետ բերելով հումորային գրառումներ եւ տեսանյութեր, թե ինչպես է քայլում ձյունոտ ու բարդ ճանապարհներով կամ հայտնվում ինքնատիպ այլ իրավիճակներում:
View this post on Instagram
Նատալյայի հայաստանյան հանգիստը, որ սկսվել է Երեւանից, այնուհետեւ շարունակվել Իջեւանով ու Ջերմուկով, անտարբեր չի թողել նրա էջի ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի հետեւորդներին: Ռուս շատ օգտատերեր, տեսնելով լուսանկարները, մեկնաբանություններում նշել են, որ իրենք էլ են եղել Ջերմուկում, խմել են այնտեղի հանքային ջրերից եւ հիացած են Հայաստանի գեղեցիկ բնությամբ: Մի քանիսն էլ նկատել են, որ «Նատալյայի ինքնամեկուսացումը կատարյալ է»: Հետեւորդներից մեկն գրել է, որ «երբ պանդեմիան ավարտվի, արձակուրդ է վերցնելու եւ այցելի եփրիկյանական այս վայրերը, քանի որ անտանելի գեղեցիկ են»:
View this post on Instagram
Այս ընթացքում Նատալյան հասցրել է զբոսնել ինչպես Ջերմուկի հայտնի վայրերով, այնպես էլ եղել է մշակութային լքված շինություններում եւ նույնիսկ հասցրել է դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանի հետ հավաքել իրենց ճանապարհին հանդիպած աղբը (Արսենը նույնպես այս օրերին Ջերմուկում է,-հեղ.):
View this post on Instagram
Ինչպես երեւում է, ընթերցանությունը եւս դերասանուհու առօրյայի մի մասն է: Վստահորեն կարելի է ասել` երանելի հանգիստ ու ինքնամեկուսացում:):
View this post on Instagram
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: