×


Վարուժան Մարգարյանի կարեւոր որոշումը եւ սպասումը

BRAVO.am-ը տեղեկացրել է, որ երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դադարեցվել են «Երկուսով» սերիալի նկարահանումներն ու ցուցադրությունը: Մեզ հետ զրույցում Սամվելի դերակատար Վարուժան Մարգարյանը խոսել է դադարն օգտագործելու իր տարբերակի մասին:

«Այս օրերին զբաղվում եմ ինքնակրթությամբ եւ, իհարկե, ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ: Տանը մնալու առիթից օգտվելով՝ որոշել եմ անգլերենը յուրացնել, քանի որ այսօր լեզվի իմացությունը հնարավորությունների աղբյուր է»,- նշել է Վարուժանը եւ ավելացրել.«Ընթերցանությամբ եմ զբաղվում. ներկա պահին դետեկտիվ ժանրի գրքեր եմ կարդում, ֆիլմեր եմ դիտում, իսպանական սերիալ։ Այս ամենին զուգահեռ կատարում եմ քեռու իմ պարտականությունները։)»:

Վարուժան Մարգարյանը


Դերասանի խոքով՝ մինչ համավարակի տարածումն օրվա մեծ մասն անցկացնում էր նկարահանման հրապարակում.«Դա իմ աշխատանքն է, որը սիրով եմ անում: Հիմա կարծես ինչ-որ բան պակասել է, խոսքը նաեւ թատրոնի մասին է։ Ներկայացման մեջ խաղալու հրավեր ունեմ, որի փորձերը նույնպես հետաձգվել են: Տանը նստած սպասում եմ, որ այս ամենը բարեհաջող ավարտ ունենա, եւ մենք անցնենք մեր սիրելի գործին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Շանթ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին