×


Ինչպես են անցնում Սաթենիկ Հազարյանի ընտանեկան երեկոները

Սաթենիկ Հազարյանն արտակարգ դրության պայմաններում էլ շարունակում է աշխատել՝ վարելով «Բարի լույս» ծրագրի խոհանոցային հատվածը: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է կարողանում աշխատանքը համատեղել երեխաների խնամքի հետ:

«Աշխատանքի գնալիս արթնացում եմ տղայիս, քանի որ առցանց դասերին պետք է մասնակցի: Մինչ այդ պատրաստած եմ լինում իրենց նախաճաշը, հետո երբ աղջիկս՝ Լյուսին, արթնանում է, տղաս խնամում է նրան: Ալենը շատ հասուն է, այնպես չէ, որ միայն կարանտինային այս օրերին է ինձ օգնում: Երբ փորձի եմ եղել, ներկայացման, նկարահանման, նա վերցրել է քրոջը պարտեզից, պահել, կերակրել եւ խնամել մինչեւ իմ տուն վերադառնալը: Նա իսկապես ինձ շատ է օգնում»,-նշել է Սաթենիկը:

Սաթենիկ Հազարյանը՝ երեխաների հետ


Աշխատանքից հետո դերասանուհին անմիջապես տուն է վերադառնում եւ ամբողջ ժամանակը տրամադրում երեխաներին.«Լյուսիիի համար տրամաբանությունը զարգացնելու գրքեր եմ գնել, շատ է սիրում նկարել, տառերն ենք փորձում սովորել, քանի որ այս տարի դպրոց է գնալու: Իր տարիքին համապատասխան խաղեր ենք խաղում, ունակ բալիկ է, շատ հետաքրքիր օր ենք անցկացնում: Նաեւ տանը շատ բան ունեի անելու. գրքեր դասավորելու, գիրք կարդալու, սերիալ եւ ֆիլմ դիտելու ժամանակ կա այժմ: Վերսկսել եմ անգլերենի ուսուցումը, քանի որ առաջին կրթությունս պետական համալսարանում եմ ստացել, հետո եկել եմ Թատերական: Իսպաներենն ու անգլերենն եմ վերսկսել, ուզում եմ անգլերենն ավելի ամրացնել»:

Ընտանիքի երեկոներն անցնում են մեծ բազմոցին՝ միասին ֆիլմ դիտելով: Սաթենիկի խոսքով՝ աղջիկը 2 տարեկանից սկսած՝ իրենց հետ հեղինակային ֆիլմեր ու ներկայացումներ է դիտում:

Լյուսին


Դերասանուհին ասել է, որ փորձում է կարոտն առնել բալիկներից.«Այժմ կարողանում եմ իրենցից հավեսս հանել: Շատ-շատ էր զբաղվածութունս: Լյուսին քանի որ փոքր է, փորձերին ինձ հետ էր լինում, բայց Ալենի պարապմունքները շատ են, դպրոցից հետո դրանցով էր զբաղվում: Լյուսին հետաքրքիր պատկերացում ունի համավարակի մասին, ասում է՝ «Մամ, դուռը փակե՞լ ես, կարող ա կորոնավիրուսը ներս գա»»:

Սաթենիկը նշել է նաեւ, որ իր մասնակցությամբ մի քանի նախագիծ հետաձգվել է. «Պրեմիերա ունեինք. «Կապիր ինձ մահճակալին» ներկայացումը գրեթե պատարստ էր: Նաեւ «Saveմիլիոն»-ով պետք է Գյումրի գնայինք, տոմսերը վաճառված էին: Գալիք հյուրախաղեր ունեինք, ֆիլմ կար: Ասում են՝ կորոնավիրուսից հետո մեկ այլ կյանք է սպասում բոլորիս»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սաթենիկ Հազարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին