BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնիների ընտանիքները: Այս անգամ զրուցել ենք ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի հետ: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանը պատմել է կնոջ՝ Ջուլիետտա Ստեփանյանի հետ ծանոթության, Լեհաստանից վերադառնալու պատճառի, 3 դուստրերի եւ 7 թոռների մասին:
Կինս՝ Ջուլիետտա Ստեփանյանը, ծնվել է 1951 թվականին՝ Գյումրիում: Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1972-1995 թվականներին աշխատել է Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան դրամատիկական թատրոնում, որտեղ էլ ծանոթացել ենք եւ սկսել մեր համատեղ կյանքի ուղին՝ ունենալով երեք դուստր:
Ջուլիետտա Ստեփանյանը եւ Սամվել Բաղինյանը
Ավագ դուստրս՝ Շուշանիկը, ծնվել է 1974 թվականին: Պարարվեստի ուսումնարնն է ավարտել, բայց, ցավոք, իր մասնագիտությամբ չի աշխատում: Ապրում է Արցախում, տնային տնտեսուհի է: Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ Ժանետան, Անին եւ Լուսինեն:
Միջնեկ աղջիկս՝ Սաթենիկը, ծնվել է 1978 թվականին: Նա նույնպես պարարվեստի ուսումնարանն է ավարտել: Այժմ Լեհաստանում է ապրում, ունի երկու երեխա՝ Տաթեւիկն ու Ռաֆին:
Ջուլիետտա Ստեփանյանը՝ դուստրերի հետ
Փոքր դուստրս՝ Արուսյակը, ծնվել է 1988 թվականին: Գեղարվեստաթատերական ինստիտուտն է ավարտել: Նա էլ իր մասնագիտությամբ չի զբաղվում. աշխատում է Լեհաստանի դեսպանատանը: Արուսիկս երկու տղա ունի՝ Արմանն ու Ալեքսը:
Սամվել Բաղինյանը՝ թոռնիկի հետ
Ես ծնվել եմ 1955 թվականին՝ Իջեւանում: Ավարտել եմ տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ սովորել եմ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: Աշխատել եմ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում, զուգահեռ հիմնել եմ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնը: Աշատել եմ նաեւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում, Լեհաստանի Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր: Լեհաստանում մեզ շատ լավ էինք զգում, կայուն, եկամտաբեր աշխատանք ունեինք, բայց մեր երկրի կարոտը մեզ ստիպեց վերադառնալ: Վերադարձից հետո աշխատել եմ Պարոնյանի անվան, այժմ էլ՝ Սունդուկյանի անվան թատրոնում: Որպես ասմունքող՝ համագործակցում եմ «Զարթոնք» մշակութային կենտրոնի, «Նարեկացի» արվեստի միության եւ «Գոյ» թատրոնի հետ:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սամվել Բաղինյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: