2020 թվականը հայտնի ընտանիքներից շատերին երեխա կպարգեւի: BRAVO.am-ն առանձնացրել եւ ներկայացնում է այն զույգերին, որոնց ընտանիքներում առաջիկա ամիսներին համալրում է սպասվում: Ոմանք առաջին անգամ կվայելեն ծնող դառնալու բերկրանքը, մյուսներն էլ կդիմավորեն իրենց երկրորդ, նույնիսկ երրորդ փոքրիկին:
Միհրան Ծառուկյան եւ Արփի Գաբրիելյան
Նախորդ տարեվերջին Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում պսակադրված Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանը սպասում են իրենց առաջնեկին: Զույգի հրապարակած վերջին լուսանկարներում արդեն ակնհայտ է դերասանուհու գեղեցիկ կարգավիճակը:
Գոռ Հակոբյան եւ Հրանուշ Մնոյան
Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի եւ Հրուշ Մնոյանի ընտանիքը կհամալրվի սեպտեմբերին: Զույգը սպասում է երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Վարդանին եւ Ֆելիքսին կմիանա փոքրիկ եղբայրը, այդպիսով նրանք կդառնան բազմանդամ ընտանիք:
Աննա Դովլաթյան եւ Դավիթ Աղաջանյան
Երիտասարդ ամուսիններ Դավիթ Աղաջանյանը եւ Աննա Դովլաթյանն առաջին անգամ ծնողներ կդառնան: Երեխայի սպասելու լուրը զույգը հայտնել է Սուրբ Վալենտինի օրը: Աննան ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ապագա փոքրիկին նվիրված խնջույքից:
Հասմիկ Կարապետյան եւ Շանթ Քիրմիզյան
Շանթ Քիրմիզյանի եւ Հասմիկ Կարապետյանի ընտանիքում այս տարի կծնվի երկրորդ երեխան: Ուրախալի լուրը երգչուհին բարձրաձայնել է՝ նշելով, որ Աստված երկրորդ անգամ է օրհնել իրենց ընտանիքը: Հասմիկի եւ Շանթի առաջնեկը՝ Տաթեւը, 3 տարեկան է:
Արեւիկ Ալավերդյան եւ Հայկ Շահբազյան
Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած երգչուհի Արեւիկ Ալավերդյանը երկրորդ անգամ կմայրանա: Զույգը դեռ չի ցանկանում բարձրաձայնել երեխայի սեռը, սակայն խոստովանել են, որ անվան հարցում արդեն կողմնորոշվել են:
Քրիստինա Կարապետյան եւ Կարո Նաղդալյան
Քրիստինա Կարապետյանի եւ ռեժիսոր Կարո Նաղդալյանի ընտանիքում ամիսներ անց կծնվի երկրորդ երեխան: Քրիստինան հղիության 6-րդ ամսում է: Գեղեցիկ կարգավիճակը, սակայն, նրան չի խանգարում աշխատել:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: