×


Բացահայտելով Անի Ղազարյանի ընտանիքը

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանը սիրով համաձայնել է լինել BRAVO.am-ի՝ ընտանիքների բացահայտման խորագրի հյուրը եւ պատմել իր մեծ ընտանիքի մասին: Պարզվում է՝ Անին տան կրտսերն է եւ գրեթե հասակակից է քույրերի բալիկների հետ:

Տան ամենափոքրն եմ: Չորս քույր ենք: Նրանց երեքի՝ Հասմիկի, Անահիտի ու Գոհարի ծնվելուց 20 տարի հետո ծնողներս որոշել են, որ եւս մի երեխա են ուզում ունենալ, ու ծնվել եմ ես: Ավագ քույրերս մորս հավասար ինձ մայրություն են արել, ասեմ ավելին՝ դեռ շարունակում են անել(ժպտում է,-հեղ.): Քույրերիս երեխաներն ինձնից ընդամենը մի քանի տարի են փոքր: Իմ մանկական խաղերը ես նրանց երեխաների հետ եմ խաղացել:

Անի Ղազարյանի ընտանիքը


Հասմիկը մի դուստր ունի, աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ֆինանսահաշվային վարչության ֆինանսական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

Անահիտը կոսմետոլոգ է: Ամուսնու եւ 3 երեխայի հետ բնակվում է Մոսկվայում:

Գոհարը նույնպես երկար տարիներ Մոսկվայում էր՝ ամուսնու եւ որդու հետ: Այժմ տեղափոխվել են Երեւան:

Անի Ղազարյանը՝ հայրիկի հետ

Հայրս՝ Ժորա Ղազարյանը, տնտեսագետ է, հիմա արդեն թոշակի է անցել:

Ժորա Ղազարյանը՝ թոռնիկների հետ

Մայրս՝ Ջուլիետտան, աշխատել է «Հիդրոմետ» վարչությունում: Շատ փոքր եմ եղել, երբ թողել է աշխատանքը, որպեսզի զբաղվի իմ եւ քրոջս աղջկա խնամքով:

Անի Ղազարյանը՝ մայրիկի հետ


Մեծ ընտանիք եմ ունեցել ու երազել եմ, որ ինքս էլ պետք է շատ երեխաներ ունենամ՝ մորս նման: Երազանքս իրականացավ: Հիմա ես իմ երազելի մեծ ընտանիքն ունեմ՝ 3 դուստր, պաշտելի ամուսին:

Մհեր Մկրտչյանը եւ Անի Ղազարյանը


Ամուսինս՝ Մհեր Մկրտչյանը, կինոռեժիսոր է, նաեւ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

Ավագ դուստրս՝ Գոհարը, առաջին ամուսնությունիցս է: 9 տարեկան է, սովորում է երրորդ դասարանում:

Միջնեկս՝ Սոֆին, 3 տարեկան է:

Անի Ղազարյանը՝ դուստրերի հետ

Իսկ կրտսեր դուստրս՝ Միշելը, 1 տարեկան: Մեր տունը նման է փոքր գազանանոցի, մանավանդ հիմա՝ այս մեկուսացման օրերին(ծիծաղում է,-հեղ.): Բայց ինձ համար հենց սա է իսկական երջանկությունը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Ղազարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին