×


«Ծննդաբերության ողջ ընթացքում երգել եմ». Գոհար Ջավուկցյանը մայրացել է

Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած Գոհար Ջավուկցյանը երեկ՝ ապրիլի 22-ին, երեխա է ունեցել: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ առաջնեկն աղջիկ է: 3,300 գրամ քաշով եւ 48 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանակոչել են Սառա:

«Անվան շուրջ երկար ենք մտածել, մի քանի տարբեակ էինք քննարկում եւ որոշեցինք երեխային տեսնելու պահին վերջնական որոշում կայացնել: Երկուսս միասին ընտրեցինք Սառան»,- ասել է նորաթուխ մայրիկը:


Խոսելով զգացողությունների մասին՝ երգչուհին նշել է.«Աննկարագրելի երջանկություն է: Ուզում ես ուրախությունից գոռալ, բայց հուզմունքդ խեղդում է: Ծննդաբերության ընթացքում ամուսինս կողքիս է եղել, հենց երեխայի լացը լսեցինք, սկսեցինք արտասվել: Ամբողջ կեսարյան հատման ընթացքում բարձր երգում էի «Fly Мe to the Moon» եւ «Իմ արեւը դու ես» երգերը»:

BRAVO.am-ն առողջ եւ անհոգ մանկություն է ցանկանում փոքրիկ Սառային եւ աշխարհի բոլոր բալիկներին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գոհար Ջավուկցյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին