×


«Ճիշտ է՝ ամուսինս հայ չէ, բայց արդեն մեկ տարի է՝ հայերեն է սովորում». Թամար Կապրելյան

Թամար Կապրելյանի «Նվակ» երաժշտական նախագծի՝ Կոմիտասի երգերով նոր ալբոմի մասին արդեն պատմել ենք: Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված «Չեմ կըրնա...» խորագրով սկավառակը ներառում է Կոմիտասի 5 ստեղծագործություն՝ նորովի գործիքավորմամբ: Երգչուհուց հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչպիսին է առօրյան այս օրերին:

Անդրադառնալով համաճարակային իրավիճակին՝ Թամարն ասել է.«Մարտի սկզբին մեկ շաբաթով ես եւ ամուսինս Նյու Յորքից եկանք Լոս Անջելես՝ ծնողներիս մոտ: Մեկ շաբաթով եկանք, բայց մինչեւ հիմա մեկուսացած ենք այստեղ, քանի որ հետ գնալու հնարավորություն դեռ չկա: Տնից ընդհանրապես դուրս չենք գալիս, բայց տանն էլ չենք ձանձրանում»:

Թամար Կապրելյանն՝ ամուսնու հետ


Երգչուհին նշել է, որ ծնողները շատ համեղ են պատրաստում.«Անցած շաբաթ մանթի էին պատրաստել. շատ ենք սիրում: Կարծում եմ՝ այս համաճարակը ունի նաեւ դրական կողմեր: Առաջ մենք այսքան չէինք մնա Լոս Անջելեսում, իսկ հիմա կարողանում ենք երկար ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, ավելի լավ ճանաչել միմյանց»:

Թամար Կապրելյանն՝ ամուսնու հետ


Երգչուհու ամուսինը լիբանանցի է, բայց ծանոթ է հայկական մշակույթին.«Ճիշտ է՝ հայ չէ, բայց արդեն մեկ տարի է՝ հայերեն է սովորում ուսուցչի հետ: Մեծ ցանկություն ուներ իմանալ մեր լեզուն: Նաեւ միասին Հայաստան ենք եկել տարիներ առաջ»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Թամար Կապրելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին