Մեղմացվել են արտակարգ դրության սահմանափակումները, սակայն վերջին օրերին վարակակիրների թիվը մտահոգիչ է, իսկ տանը մնալը` ցանկալի՝ վարակի լայն տարածումը կանխելու համար: BRAVO.am-ն Իրինա Թովմասյանից հետաքրքրվել է, թե որն է առաջին բանը, որ կանի կարանտինի ավարտին:
Իրինայի ամենամեծ ցանկությունը վախի զգացումից ազատվելն է.«Երազում եմ, որ այս մղձավանջը շուտ ավարտվի: Այնքան իմ ու երեխաներիս մասին չեմ մտահոգվում, որքան մեր մեծերի. նրանք են վտանգավոր գոտում: Ավելի շատ սպասում եմ այն օրվան, որ կասեն՝ վարակակիրներ չունենք, քան արտակարգ դրության ավարտին: Երբ ամեն բան հանդարտվի, աղջիկներիս հետ դուրս կգամ անհոգ զբոսանքի: Քույրիկիս եւ մայրիկիս հետ կգնամ սուրճ խմելու: Ամուսնուս հետ կինոթատրոն կգնանք. շատ ենք սիրում կինոթատրոնում ֆիլմ դիտել»:
BRAVO.am
Լուսանկարը՝ Իրինա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: