×


Մանո Գրիգորյանը նոր դաջվածքներ ունի. ինչ են խորհրդանշում դրանք

Մանո Գրիգորյանն իր դաջվածքներն ավելացրել է եւս երեքով: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է՝ ինչու է որոշել նոր դաջվածքներ անել, եւ թե ինչ խորհուրդ ունեն դրանք իր համար:

«Վաղուց էի մտածում նոր դաջվածքներ անելու մասին, բայց ինչպես ասում են, եթե մի բան չի լինում, ուրեմն դեռ ժամանակը չէ: Դաջվածքներն ինձ համար մեծ խորհուրդ ունեն, լուրջ եմ վերաբերվում դրանց, յուրօրինակ ընկեր են դառնում եւ տվյալ ժամանակահատվածի գաղափարախոսության մասին հիշեցնում: Երբեք պահի ազդեցության տակ դաջվածք չեմ արել, ոչ էլ զուտ սիրունության համար մարմնիս որեւէ բան եմ դաջել»,-ասել է Մանոն:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները


Մինչ այս դերասանուհին երկու դաջվածք ուներ: Ինչպես նշել է՝ մեկն իր կյանքի զարկերակն է, մյուսը՝ հաջողություն բերող ճապոնական նշան.«Դաջվածքները մեծ փիլիսոփայություն ունեն: Լուսանկարվել եմ շատ սիրում, մեկ էլ՝ դաջվածք անել: Այս շրջանում սկսեցի շատ կարդալ, խորհել անցած ուղուս եւ ապագայիս շուրջ, որոշեցի երեք նոր ընկեր ունենալ: Ին-Յան նշանը խորիմաստ եւ բազմանշանակ է: Երկու հակասական էներգիա կռվելով միաձուլվում են եւ այդ ներդաշնակության մեջ կարողանում են ապահովել հավասարակշռություն: Նաեւ աջ ձեռքիս միջնամատին արեւ եմ դաջել, քանի որ գեղեցկություն, լույս եւ տաքություն սիրող մարդ եմ, արեւն ու լուսաբացն այլ աշխարհ են ինձ համար: Ձեռքիս ուզում էի դաջել «ապրիր այստեղ եւ հիմա» միտքը, բայց շատ երկար էր: Սարգիսն առաջարկեց գրել՝ «այսօր», գրության տարբեր ձեւեր նայեցինք, բայց ընտրեցի Սարգսի ձեռագրով տարբերակը: Գրությանը հաջորդում են երեք ծիտիկներ՝ Սարգիսը, Էվան եւ Յանան: Ի դեպ, «Այսօրը» եւ «Ին-Յանը» նաեւ Սարգիսն է դաջել իր ձեռքին»:

Մանո Գրիգորյանի դաջվածքը


Մանոյից հետաքրքրվել ենք՝ ինչպես է սկսել դաջվածքներ անել.«Միշտ է այդ ամենը հետաքրքրել ինձ, բայց հայկական մենթալիտետում մի տեսակ ընդունված չէր: Երբ ամուսնացանք, ու հասկացա, որ Սարգիսն էլ դեմ չէ, սկսեցի անել դաջվածքներ: Ինձ համար դաջվածք ունենալն ամոթ չէ, սիրում եմ, երբ այն երեւում է: Այն այցեքարտի նման բան է, երբ նոր տեղ ես գնում, խոսելու թեմա է դառնում, նաեւ ըստ դաջվածքի՝ անծանոթը որոշակի պատկերացում է կազմում քո մասին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանո Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW