×


Սաթեն Վարդանյանի ընտանիքի նոր ֆոտոշարքն ու կարեւոր որոշումը

«Կարմիր բլուր» սերիալի դերասանուհի Սաթեն Վարդանյանը մայիսյան տոների առթիվ ընտանեկան թեմատիկ նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով փոքրիկ դստեր եւ սերիալներում առայժմ չնկարահանվելու որոշման մասին:

Սաթենի եւ երգիչ Սահակ Ավետյանի առաջնեկը՝ Ջուլիաննան, արդեն 8 ամսական է. «Անունը երկուսով ենք ընտրել: Դստերս սիրելիս միշտ ասում եմ, որ նա սեր է, ուզում եմ մեծանա այն գիտակցումով, որ ինքը սեր է եւ սիրո ծնունդ: Իր ծննդով հնարավորություն տվեց ինձ զգալ ամենաանփոխարինելի երեւույթը՝ մայր լինելը»:

Սահակ Ավետյանը՝ դստեր հետ


Սաթենի խոսքով՝ աղջկա ամսականներին թեմատիկ ֆոտոշարք են անում. «Իսկ հայրենասիրական թեմայով լուսանկարներ ունենալն ամուսնուս ցանկությունն էր: Մեր ընտանիքում հայրենասիրության, բանակի, ծառայության թեման շատ խորքային արմատներ ունի, եւ փորձում ենք Ջուլիաննային մեծացնել այն ոգով, որ էական չէ՝ աղջիկ, թե տղա, հարկ եղած դեպքում բոլորս պետք է կանգնենք մեր հայրենիքի պաշտպանության համար: Իհարկե, տա Աստված, բոլորս ապրենք խաղաղ երկնքի տակ»:

Փոքրիկ Ջուլիաննան


Սաթենից հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք նկարահանումների առաջարկներ ունենում է այս շրջանում.«Մեկ սերիալի եւ երեք տեսահոլովակի առաջարկ ունեի, բայց այս պահին ամբողջ ժամանակս տրամադրում եմ աղջկաս, ուզում եմ այս կարեւոր ընթացքն իր հետ անցկացնել: Բայց այս ընթացքում երեք տեսահոլովակի ռեժիսուրայով եմ զբաղվել, եւ աղջիկս ամբողջ ընթացքում ինձ հետ է եղել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սաթենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW