×


Բացահայտելով Սուրեն Փահլեւանյանի ընտանիքը

Դերասան-հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը սիրով համաձայնել է լինել BRAVO.am-ի՝ ընտանիքների բացահայտման խորագրի հյուրը: Պարզվում է՝ մայիսի 19-ը կրկնակի տոնական է նրանց համար. այս օրը ծնվել են Սուրենի ծնողները:

Հայրս՝ Հունան Փահլեւանյանը, 61 տարեկան է: Մասնագիտությամբ շինարար է, մինչ օրս աշխատում է:

Կարինե Վարուժյանը եւ Հունան Փահլեւանյանը


Մայրս՝ Կարինե Վարուժյանը, 52 տարեկան է: Տնային տնտեսուհի է:

Սուրեն Փահլեւանյանը՝ մայրիկի հետ


Քույրերս՝ Նվարդ, Աղավնի եւ Վարդիշաղ Փահլեւանյաններն ամուսնացած են: Երեքն էլ մեկ տղա եւ մեկ աղջիկ ունեն:

Սուրեն Փահլեւանյանի եւ քույրերի երեխաները


Կինս՝ Յանա Դանիելյանը, 32 տարեկան է: 2005թ.-ին ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը: 2011թ.-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: Մասնագիտությամբ դաշնակահար է: 2007 թվականից որպես հաղորդավարուհի համագործակցել է հայկական մի շարք հեռուստաընկերությունների հետ, նկարահանվել սերիալներում եւ ֆիլմերում:

Յանա Դանիելյանը եւ Սուրեն Փահլեւանյանն՝ Ադելի հետ


Ես՝ Սուրեն Փահլեւանյանս, ծնվել եմ 1985թ. օգոստոսի 23-ին՝ Երեւանում: 2001թ.-ին ավարտել եմ Երեւանի Ռուբեն Սեւակի անվան թիվ 151 միջնակարգ դպրոցը: Հետո ընդունվել եմ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Առաջին կուրսից սկսել եմ համագործակցել «Դար 21» հեռուստաընկերության հետ: Երբ նկատեցի, որ այդ աշխատանքն ինձ ավելի հոգեհարազատ է, քան տնտեսագետի մասնագիտությունը, կիսատ թողեցի ուսումս եւ սկսեցի լրջորեն զբաղվել սիրելի գործով, որն ավելի եկամտաբեր էր: Երբեւէ չեմ մտածել իմ առաջին մասնագիտությանը վերադառնալու մասին:

Աղջիկս՝ Ադել Փահլեւանյանը, 9 տարեկան է: Դպրոցում գերազանց առաջադիմություն ունի: Պետք է խոստովանեմ՝ օրինակելի երեխա է: Մայրը երազում է, որ նա բժշկուհի դառնա, իսկ նրան տիեզերքն է հետաքրքրում: Վստահ եմ՝ ինչ մասնագիտություն էլ ընտրի, հաջողությունների է հասնելու:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սուրեն Փահլեւանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին