Առավոտյան Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել ռեստորանների սեփականատերերը, աշխատակիցները, երաժիշտներ, հանդիսավարներ եւ այլք՝ դիմելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց եւս թույլ տալ վերսկսել աշխատանքը՝ պարտավորվելով պահել անվտանգության բոլոր կանոնները:
Աշխատելու թույլտվություն պահանջողների շարքում էին նաեւ դերասան-հանդիսավար Սարգիս Գրիգորյանն ու կինը՝ պարուհի Մանո Գրիգորյանը: Ինչպես հայտնի է, Սարգիսը բերման է ենթարկվել: Իսկ թե ինչ զարգացում է ունեցել միջադեպը, փորձել ենք պարզել նրա կնոջից:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մանոն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց պահանջն արդար է, եւ կարծում է՝ ոչ մի օրենք չեն խախտել.«Մենք ողջ ընթացքում դիմակով եւ ձեռնոցներով ենք եղել, պահել ենք անհրաժեշտ հեռավորությունը: Սարգիսը միայն հարցազրույց տալու պահին է դիմակը հանել. հասկանալի է, որ բերանը փակ չէր կարող խոսել: Բայց բոլոր տեսագրություններում երեւում է, որ նույնիսկ այդ ժամանակ մեկ մետր հեռավորությունը պահպանել է: Մեր ընկերներից եւս մեկն այս պահին Սարգսի հետ է, հուսանք՝ շուտով արձանագրություն կկազմեն եւ նրանց բաց կթողնեն: Ազգային ժողովի շենքի մոտ հանդիպումներ ենք ունենալու»:
BRAVO.am


×
8,374





