×


«Դեռ ոչ ոք չի տեսել». Անի Լուպեն նոր ֆոտոշարք ունի

Անի Լուպեն իր պորտֆոլիոն համալրել է գեղեցիկ նոր լուսանկարներով, որոնք էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Կամերային թատրոնի դերասանուհու հետ զրուցել ենք բնության գրկում լուսանկարահանման գաղափարի եւ աշխատանքի վերադառնալու ցանկության մասին:

Նոր լուսանկարների հեղինակը Հակոբ Քալաշյանն է.«Գաղափարը նկարչինն է, սիրով հավանություն տվեցի: Մյուս բոլոր ֆոտոշարքերս տաղավարային են, այս մեկը տարբերվում է: Ազատի ջրամբարի տարածքում ենք իրականացրել: Ֆոտոշարքերի մեծ սիրահար եմ, շատ կերպարներ կան, որոնցով ցանկություն ունեմ ներկայանալ. հերթով կիրականացնեմ: Արդյունքից ինքս շատ գոհ եմ, հուսով եմ՝ դիտողներին էլ դուր կգա, դեռ ոչ ոք չի տեսել»,- ասել է Անին:


Անի Լուպեն


Կարանտինն իր համար չի ավարտվել.«Ճիշտ է՝ սահմանափակումները մեղմացվել են, բայց ես դեռ շարունակում եմ նախկին օրակարգով ապրել, դուրսուներս հազվադեպ եմ անում, շատ զգուշավոր եմ, հետեւում եմ պարետատան բոլոր ցուցումներին»:


Անի Լուպեն


Աշխատանքի վերադառնալու մեծ ցանկություն ունի.«Թատրոնն առաջիկայում հաստատ դեռ չի բացվի, որոշ ռեստորաններ եւ ակումբներ միգուցե սկսեն աշխատել, դեռ ոչ մի բան հստակ չէ, հուսով եմ՝ շուտով կվերսկսեմ ներկայացումներում խաղալ եւ երգել: Նոր գաղափարներ միշտ եմ ունենում, բայց այս անորոշ իրավիճակում չեմ ցանկանա դրանց մասին խոսել»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին