×


«Հիմա էլ դու լացեցիր, այ քեզ բան:)». ինչպես են անցնում «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

Հունիսին կցուցադրվեն «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի վերջին սերիաները: Այս մասին նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը հայտնել էր դեռեւս տարեսկզբին, երբ նոր էին մեկնարկել նկարահանումները:

Օրերս էլ պրոդյուսերն Ինստագրամի իր էջի Սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է սցենարիստ Անահիտ Մխիթարյանը հուզվում վերջին նկարահանումներից մեկի ժամանակ:

«Վերջին նկարահանումներն են»,-ասում է Անահիտ Մխիթարյանը եւ շարունակում. «Ես այսօր ստացա իմ արժանի պատիժը»: Ելենա Արշակյանն էլ կեսկատակ-կեսլուրջ հավելում է.«Ամբողջ ազգին դու ես լացացնում, հիմա էլ դու լացեցիր, այ քեզ բան:)»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին