×


«Հունիսի 1-ը դարձավ իմ ամենասիրելի տոնը». ծնվել է Իռեն Աբելյանի երկրորդ երեխան

Այն մասին, որ Իռեն Աբելյանը պատրաստվում է կրկին մայրանալ, BRAVO.am-ը տեղեկացրել էր՝ ներկայացնելով դերասանուհու նոր ֆոտոշարքը: Փոքրիկը ծնվել է հունիսի մեկին:

3,600 գրամ քաշով եւ 51 սմ հասակով տղային ծնողներն, ի պատիվ մեր առաջին թագավորներից մեկի, Մենուա են անվանակոչել:

Դերասանուհին դժվարացավ խոսել զգացողությունների մասին.«Հունիսի 1-ը միշտ եղել է իմ սիրելի տոներից մեկը, իսկ հիմա դարձավ ամենասիրելին»,- ասել է նա:

Նշենք, որ ամուսնությունից հետ Իռենը Շվեդիայում է բնակվում: Առաջնեկը՝ Շանթ-Իշխանը, երեք տարեկան է: Մեր նախորդ զրույցում դերասանուհին ասել էր, որ պատրաստվում է ինքնուրույն զբաղվել երեխաների խնամքով:

Փոքրիկ Մենուային եւ աշխարհի բոլոր բալիկներին ցանկանում ենք առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարը՝ Իռեն Աբելյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW