×


«Կյանքս մի քանի տարով երկարեց». Նազիկ Բաղդասարյանի նոր ֆոտոշարքն ու խոստովանությունը

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանն օրերս ոչ միայն նոր լուսանկարահանման է մասնակցել, այլեւ նկարահանել է իր հերթական հոլովակը՝ «Natural Reverb» նախագծի շրջանակում: Նրա հետ խոսել ենք ինչպես նոր աշխատանքների, այնպես էլ ընտանիքի առօրյայի մասին:

«Երբ մարտին սկսվեց այս քաոսը, մենք, այսպես ասած, անցանք տնային կալանքի: Երկու ամիս տնից ընդհանրապես դուրս չենք եկել: Այդ ընթացքում հասցրի քավերներ կատարել՝ տան տարբեր անկյուններում հոլովակներ նկարահանելով, նաեւ առցանց ֆոտոշարքի մասնակցեցի»,-պատմել է դերասանուհին եւ նշել, որ միայն օրեր առաջ են որոշել բացօթյա նկարահանում կազմակերպել.«Բնության գրկում էինք՝ մարդկանցից հեռու: Նոր ֆոտոշարքում աֆրիկուհու կերպարով եմ ներկայացել: Լուսանկարիչը Միլեն Մանուկյանն է, որի հետ նախկինում ստեղծել էինք Ֆրիդա Կալոյի կերպարով ֆոտոշարքը, եւ այն մեծ արձագանք ունեցավ»:

Նազիկ Բաղդասարյան


Խոսելով նոր հոլովակի մասին՝ Նազիկն ասել է.«Վաղուց էի ընտրել երգը, իսկ նկարահանումները պետք է իրականացնեինք մինչեւ կարանտինը՝ փակ, ակուստիկ տարածքում, բայց հետաձգվեց, եւ միայն օրեր առաջ կարողացանք նկարել՝ արդեն դրսում: Աննկարագրելի գեղեցիկ վայր էր. ես երգեցի քամու, թռչունների եւ ծաղիկների հետ՝ դրախտի մեջտեղում կանգնած: Քանի որ իմ բոլոր հոլովակներում միայն կենդանի եմ երգում, այս անգամն էլ բացառություն չէր: Բնության հետ երգելն ուրիշ հաճույք էր, երեւի կյանքս մի քանի տարով երկարեց»:

Ի դեպ, առաջին անգամ նա ընտրել է հայերեն ստեղծագործություն.«Վաղուց էի ցանկանում, բայց համապատասխան երգ ու վայր չէինք գտնում: Կատարել եմ Կոմիտասի մի սիրուն երգ՝ Խաչատուր Ավետիսյանի մշակմամբ»:

Նոր հոլովակի նկարահանումներին


Անդրադառնալով կարանտինային օրերին՝ դերասանուհին պատմել է.«Ինչ ասես՝ չենք արել այդ ընթացքում, տարբեր խաղեր ենք խաղացել Դանիելի հետ, միասին դասերն ենք պատրաստել, ինչն ամենադժվարն էր ինձ համար: Իսկ երեկոյան համեղ որեւէ ուտեստ էի պատրաստում, ֆիլմ էինք դիտում: Փորձում էինք ինչ-որ ձեւով լցնել մեր օրը, քանի որ օրերն անտանելի երկար էին թվում: Արթուրն ի վերջո շատ երկար քնելու հնարավորություն ուներ, միասին անցկացնելու շատ ժամանակ ունեինք: Դանիելն իսկապես երանության մեջ էր»:

Տեքստը Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին