×


Նաիրա Շահիրյանը՝ որդիների հետ

Բացահայտելով Արման Մարգարյանի ընտանիքը

BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի դեմքերի ընտանիքները: Հաղորդավար Արման Մարգարյանն ընտանեկան արխիվից լուսանկարներ է տրամադրել՝ նշելով, որ սերը դեպի կինոն եւ թատրոնն իր մեջ արթնացրել են տատիկն ու մայրիկը, դե, իսկ երաժշտական ճաշակը ձեւավորվել է հայրիկի շնորհիվ:

Հայրս՝ Աշոտ Մարգարյանը, 57 տարեկան է: Նկարիչ է, ռոք երաժիշտ: Իմ ու եղբորս մեջ սերը դեպի երաժշտությունը հորս միջոցով է առաջացել: Մեր տանը միշտ լավ երաժշտություն է հնչել, կիթառով հավաքույթներն անպակաս էին:

Աշոտ Մարգարյանը


Մայրս՝ Նաիրա Շահիրյանը, 56 տարկան է: Մասնագիտությամբ՝ դերասանուհի, հանես է գալիս Դրամատիկական թատրոնում, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանի դուստրն է: Նրանց շնորհիվ ես ու եղբայրս մեծացել ենք թատրոնում եւ Հանրային հեռուստաընկերությունում: Երեւի մասնագիտության ընտրությունը հենց այս ամենով է պայմանավորված. երկուսս էլ ավարտել ենք Թատերական ինստիտուտը, եղբայրս՝ որպես հեռուստատեսային ռեժիսոր, ես՝ կինոյի եւ թատրոնի դերասան:

Արման Մարգարյանը եւ Էվելինա Շահիրյանը


Եղբայրս՝ Արեն Մարգարյանը, 26 տարկան է: Դիջեյ է: Դեռ ամուսնացած չէ:

Արեն եւ Արման Մարգարյանները


Ես՝ Արման Մարգարյանս, 36 տարկան եմ: Աշխատում եմ Հանրային հեռուստաընկերությունում:

Արման Մարգարյանը՝ որդու հետ


Տղաս՝ Անրի Մարգարյանը, 14 տարեկան է: Հետաքրքրվում է ռոք երաժշտությամբ եւ սպորտով, մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արման Մարգարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին