Օլյա Հակոբյանն իր պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով, որոնք էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Նա խոստովանել է, որ ֆոտոշարքի համար ընտրած կերպարն ավելի նման է իրեն, այնինչ հեռուստադիտողը դերասանին ասոցացնում է սերիալային կերպարի հետ:
«Ես ուղղակի սիրում եմ տարբեր ոճերում լուսանկարվել: Կարծում եմ՝ մի օր էլ «պուպուշ» աղջկա կերպարով կներկայանամ»,-նշել է Օլյան եւ հավելել, որ լուսանկարիչները հաճախ են առաջարկում լուսանկարվել, բայց առավել շատ սիրում է ինքնուրույն ընտրել թեման, ըստ դրա՝ նաեւ լուսանկարչին. «Լուսանկարվելն ինձ միշտ դժվար է տրվում՝ ի տարբերություն բեմ բարձրանալու կամ ֆիլմում խաղալու, բայց հունի մեջ եմ ընկնում եւ հաճույք եմ ստանում ընթացքից»:
Օլյա Հակոբյանը
Դերասանուհին ասել է, որ այս ֆոտոշարքի միջոցով ցանկացել է տարբերվել այժմյան իր սերիալային կերպարից.«Այն շատ ավելի մոտ է ինձ, քան Սաթենը, բայց մարդիկ հիմնականում մեզ ընկալում են սերիալային կերպարով»:
Դերասանուհին չի ժխտել, որ համաճարակը սթրեսի պատճառ է դարձել. «Այնպես չէ, որ հաղթահարել եմ, բայց համակերպվել եմ այդ ամենին, հասկացել, որ խուճապը ոչինչ չի փոխելու, միեւնույն է՝ այդ ամենը շարունակվում է, իսկ թե ինչ պատճառներով՝ չեմ ասի: Արդեն անվերահսկելի է իրավիճակը, եւ սթրեսն էլ ավելորդ է»:
Օլյա Հակոբյանը
Նկարահանումների ընթացքում երեխաների խնամքով Օլյայի հարազատներն են զբաղվում.«Քանի որ առցանց դասեր ունեինք, մի քիչ բարդացել էր իրավիճակը, բայց կարողացել եմ համատեղել: Բողոքներ չեմ ստանում, բայց, իհարկե, կարոտում եմ երեխաներիս, աշխատանքի ժամին էլ նրանց հետ տեսազանգով խոսում եմ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: