×


«Ուզում եմ ավելի սիրված, անհոգ ու երջանիկ լինել». Նոննա Գրիգորյանի 33-ամյակի լուսանկարները

Նոննա Գրիգորյանը դարձել է 33 տարեկան: Ամուսնու եւ դստեր մատուցած հաճելի անակնկալի, տարեդարձը նշելու նախընտրելի տարբերակի, կրկին մայրանալու ցանկության մասին Կամերային թատրոնի դերասանուհին պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով ընտանեկան նոր լուսանկարները:

«Քրիստոսի տարիքին եմ հասել: Շատերն ասում են՝ ինձ համար խորհրդանշական տարի կլինի, անհամբեր սպասում եմ: Տոնական գերհագեցած օր եմ անցկացրել: Կեսգիշերը մեր ընկերների տանն ենք դիմավորել, գեղեցիկ նվերներ եմ ստացել: Ամուսինս Էլվիի ընտրությամբ անուշահոտ օծանելիք եւ ծաղիկներ էր գնել»,-նշել է նա:

Վահագն Կիրակոսյանը եւ Նոննա Գրիգորյանը


Օրն անցկացրել են Գառնիում եւ Գեղարդում.«Մեծ խնջույքների սիրահար չեմ, վերջին տարիներին ամուսնուս եւ մեր դստեր հետ քաղաքից դուրս ենք գնում, բնության գրկում նշում: Այս անգամ ցանկություն հայտնեցի Գառնու տաճար գնալ. այնտեղ են սկիզբ առել մեր հարաբերությունները, Գեղարդի վանքում եղանք, լավ զբոսնեցինք, սրճեցինք ու լուսանկարվեցինք: Ուրախ ճանապարհորդությունից հետո պարտադիր ծնողներիս տուն են գնում, նրաց շնորհակալություն հայտնում՝ ինձ լույս աշխարհ բերելու համար»:

Սիրում է իր ծննդյան օրը, տխրելու փոխարեն ապրած տարիներն է վերլուծում. «Որքան տարիներն անցնում են, այնքան ավելի եմ կարեւորում տարեդարձիս օրը: Շնորհավորանքներից եւ բարեմաղթանքներից հասկանում եմ, թե որքան սիրված եմ եւ ինչի կարիք ունեմ (ծիծաղում է,- հեղ.): Միայն տարիքը բնութագրող թվերից եմ սթափվում. իմ տարիներն իմ հարստությունն են, ամեն տարի զգում եմ, որ ավելի հասուն եմ դարձել, սիրում եմ իմ կյանքը: Ուզում եմ յուրաքանչյուր տարիքում լինել ավելի սիրված, անհոգ ու երջանիկ: Հաճախ եմ ամփոփում իմ ապրած տարիները, հասկանում եմ բացթողումներս ու փորձում լրացնել, երբեք չեմ բավարարվում ունեցածովս, ուզում եմ ավելիին հասնել, նորի հետ կյանքի հունն էլ է փոխվում»:

Վահագն Կիրակոսյանի եւ Նոննա Գրիգորյանի ընտանիքը


Երկու տորթ է ունեցել.«Ծնողներիս տանն ինձ տորթով դիմավորեցին, իսկ երկրորդ տորթը մեր ընկերներն էին պատրաստել: Չեմ բարձրաձայնի, թե մոմերը փչելիս ինչ երազանք եմ մտապահել, հավատում եմ, որ գաղտնի երազանքներն ավելի շուտ են իրականանում: Նախկինում նույնիսկ ժամանակ չէինք ունենում եւս մեկ երեխա ունենալու մասին մտածել, ինչ տանն ենք, հասկանում ենք, որ ժամանակն է: Երբ մտապահածս երազանքն իրականություն դառնա, այլ հարցեր էլ լուծում կստանան: Ես 33 տարեկան եմ, աղջիկս՝ 7, ամուսինս էլ՝ շուտով 37, մեր ընկերներից մեկն ասաց, որ սուրբ տարի է մեր ընտանիքի համար. սպասում ենք մեր նվիրական երազանքների իրականացմանը»,- եզրափակել է Նոննան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նոննա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW