×


«Ազատվել եմ կեղտից եւ դավաճանությունից». Անահիտ Սիմոնյանի խոստովանությունն ու 33-ամյակի թանկարժեք նվերը

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը երեկ նշել է իր 33-ամյակը: Դեռ վաղ առավոտից հոբելյարն անակնկալների պակաս չի ունեցել, որոնցով էլ կիսվել է Ինստագրամի իր էջում:

Նրան նախ շամպայնով եւ տորթով դիմավորել են աշխատակիցները, որից հետո որդու հետ ուղեւորվել է Տավուշի մարզ՝ նախընտրելով բնությունն ու հանգիստը:

Անահիտ Սիմոնյանը՝ որդու հետ


Երգչուհուն թանկարժեք նվեր է արել հայրը՝ Արմեն Սիմոնյանը: Իր նոր ավտոմեքենայի՝ «G» դասի Մերսեդեսի լուսանկարը երգչուհին հրապարակել է հայրիկին ուղղված շնորհակալական գրառմամբ:

Անահիտը խոստովանել է, որ սա իր լավագույն տարեդարձն է, խոստացել է պատասխանել բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին, շնորհակալություն է հայտնել ընտանիքին, ծնողներին, որդուն, ընկերներին եւ Երեւանի եւ Միացյալ Նահանգների գործընկերներին՝ իրեն պարգեւած հույզերի համար:

Անահիտ Սիմոնյանը՝ որդու հետ


«Այս կյանքում ամենից կարեւորը ցանկացած իրավիճակում մարդ մնալն է: Այս տարի ես կորցրի իմ «ընկերների» կեսին եւ, անկեղծ ասած, չեմ տխրում, որովհետեւ Աստված ինձ շատ է սիրում եւ ամեն ինչ տեսնում է՝ ինձ ազատելով բացասականից, կեղտից եւ դավաճանությունից»,-գրել է նա:

BRAVO.am
Լուսանկարները՝ Անահիտ Սիմոնյանի Ինստագրամի էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին