×


Ռաֆայել Ղազանչյանը եւ Միլենա Վարդանյանը

«Հնարավոր է` շատերն ինձ չճանաչեն». Միլենա Վարդանյան

Միլենա Վարդանյանը նկարահանվում է «Հորանց տունը» (La Casa De Papa) հումորային վեբ սերիալում, որի սցենարի հեղինակն Արմեն Վարդանյանն է, ռեժիսորը՝ Դավիթ Զոհրաբյանը: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ դերաբաշխում կատարելիս կարեւորել են ռուսերենի իր իմացությունը:

«Ինձ զանգահարեց Անդրանիկ Հարությունյանը եւ ասաց՝ իրենց նոր նախագծի համար փնտրում են ռուսերենին լավ տիրապետող դերասանուհի, եւ որ շատ կցանկանա՝ ես փորձեմ այդ կերպարում ներկայանալ: Սիրով համաձայնեցի եւ որոշեցի փորձել»,-նշել է նա:

Միլենա Վարդանյանը


Սերիալը պատմություն է երեք եղբայրների մասին, ովքեր աշխարհի տարբեր ծայրերից՝ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից եւ 9-րդ Մասիվից, գալիս են Երեւան, որպեսզի նշեն իրենց հոր 70-ամյակը: Դեպքերի բերումով նրանք ստիպված են լինում մնալ հայրական տանը, որտեղ էլ զարգանում են գործողությունները:

Միլենան մարմնավորում է ազգությամբ ռուս Նատաշա Գագարինային, որն իր ընկերոջ հետ Մոսկվայից եկել է Երեւան, որպեսզի նշեն վերջինիս հայրիկի տարեդարձը.«Ինձ ասացին, որ շատ ավելի լավ կլինի, եթե ես ներքին աշխարհս այնպիսին ներկայացնեմ, որ համապատասխանի հերոսուհուս, սիրով համաձայնեցի: Բարեբախտաբար, բոլորը գոհ էին արդյունքից»:

Միլենա Վարդանյանը եւ Անդրանիկ Հարությունյանը


Դերասանուհին նշել է, որ աշխատում են հաճելի եւ ընկերական մթնոլորտում, դժվարություններ չեն լինում: Հատուկ այս դերի համար կեղծամ է կրում. «Հնարավոր է՝ շատերն ինձ չճանաչեն, բայց հենց դրանով էլ կերպարն ինձ գրավում է եւ հետաքրքիր է: Այս դժվարին ժամանակահատվածում ուզում ենք մարդկանց դրական տրամադրություն եւ ժպիտներ պարգեւել»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Միլենա Վարդանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին