×


«Իրական Անին ոչ մի կերպարիս նման չէ». Անի Երանյան

Անի Երանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Շիրազի Վարդը» սերիալում, պատասխանել է ինստագրամյան հետեւորդների հարցերին եւ լսել նրանց գովասանքի խոսքերը:

Երկրպագուները գրել են, որ հավանում են դերասանուհու առօրյա ոճը, նաեւ տարբերվող, համարձակ կերպարները, եւ հատկապես՝ նոր ֆոտոշարքերը:

Անի Երանյանը


Հարցին՝ արդյոք մասնագիտության հարցում կարողացել է իրականացնել մանկության երազանքը, Անին պատասխանել է. «Այո, իմ երազանքն է եղել այն, ինչ այսօր կամ»: Մեկնաբանությանը դերասանուհին կցել է հայրիկի եւ մայրիկի հետ արխիվային լուսանկարներից մեկը:

Թե կերտած կերպարներից որն է իրականում նման իրեն, եւս հետաքրքրել է հետեւորդներին: «Իրական Անին ոչ մի կերպարին նման չէ, ուղղակի ամեն կերպարի մեջ իսկական Անիից մի մասնիկ է դրված»,-պատասխանել է նա:

BRAVO.am
Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի եւ Անի Երանյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW