×


Հանգած հրաբուխ, Ռենե Մագրիտի աշխարհը, խաղալիք դդումներ եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք հոկտեմբերի 10-ից 16-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

Էրեբունի-Երեւան. մանկական տոնական գոտի

Երեւանի 2808-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 10-ին Կարապի լճի տարածքը ժամը 12:00-ից մինչեւ 18:00-ն կվերածվի մանկական գոտու, որտեղ փոքրիկների համար նախատեսված կլինեն տարաբնույթ խաղեր, ինտերակտիվ եւ ժամանցային ծրագրեր՝ անիմատորների մասնակցությամբ։

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

«Խաղալիքների օր»

«Նանիի տուն» զարգացման կենտրոնը երեխաներին հրավիրում է կարի վարպետության դասի, որի շրջանակում նրանք իրենց ձեռքերով կկարեն ու կստեղծեն գեղեցիկ խաղալիք դդումներ, ապա իրենց աշխատանքը կտանեն տուն։

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։30-17:00

Հասցե՝ Կիեւյան 10
Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ
Մանրամասները՝ 091 48 10 40 հեռախոսահամարով:

Լուսանկարը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան


«Լավաշիկի ճանապարհորդությունը»

Ոչ նյութական մշակութային ժառանգության օրվան ընդառաջ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը ներկայացնում է հայկական լավաշին նվիրված նոր կրթական ծրագիր։ «Լավաշիկի ճանապարհորդությունը» ծրագիրը խաղային եւ ստեղծագործական ձեւաչափով երեխաներին կօգնի բացահայտել լավաշի իսկական արժեքը։ Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ անիմացիոն ֆիլմի դիտում, ստեղծագործական աշխատանք. մասնակիցները կպատրաստեն ցորենի փոքրիկ փնջեր։

Հոկտեմբերի 16-ին

Հասցե՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Զարոբյան 20
Գրանցվել՝ 098 58 73 80 կամ 098 95 33 70 հեռախոսահամարներով:

«Եկեք ստեղծենք մեծ արվեստ»

«Զանգակ» գրատունը արվեստասեր ու գրքասեր փոքրիկներին հրավիրում է բացահայտելու Ռենե Մագրիտի տարօրինակ ու երեւակայությամբ լի աշխարհը: Միջոցառման ընթացքում երեխաները կծանոթանան Մագրիտի արվեստին, իսկ հետո կփորձեն ստեղծել փոքրիկ «անհնար» աշխարհները՝ օգտվելով Մարիոն Դյուշարի «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» գրքից։

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին

Հասցե՝ Աբովյան 7, «Զանգակ» գրատուն
Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ
Մանրամասները՝ այս հղումով:

Լուսանկարը՝ «Փոքրիկ ձեռքեր»


Աշունը կտավների վրա 

«Փոքրիկ ձեռքեր» ակումբը հրավիրում է երեխաներին Թումանյանի անվան զբոսայգի՝ նկարելու կտավների վրա։ 

Հոկտեմբերի 11-ին, ժամը 14։00-ին եւ 16:00-ին

Հասցե՝ Թումանյանի անվան զբոսայգի  
Տարիքը՝ 3+
Արժեքը՝ 5000 դրամ
Գրանցվել՝ +37493600827 հեռախոսահամարով:

«Իմ երեզանքների տնակը»

«Brick to Brick»-ն ու «AH Brainum»-ը կազմակերպում են ճարտարապետական մակետավորման վարպետության դաս, որտեղ երեխաները հնարավորություն կունենան ստեղծել իրենց երազանքների տնակը:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:00-ին

Հասցե՝ Կիեւյան 2/8
Գրանցվել՝ +37455033055 հեռախոսահամարով:

ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ

«Դավիթը եւ կախարդական մատյանը»

Հոկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին  

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Չարաճճի գույներ»

Հոկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին  

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

ԱՐՇԱՎՆԵՐ

Գութանասար եւ հանգած հրաբուխ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է մեկնել Կոտայքի մարզ՝ բարձրանալու հրաբխային ծագման Գութանասար լեռը (2299 մ)։ Վերելքի ժամանակ երեխաները կհիանան Գեղամա, Ծաղկունյաց լեռնաշղթաներով, Արարատ եւ Արագած լեռներով։

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ին

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա»


Աղբահավաք՝ Ապարանի ջրամբարում

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է մեծ աղբահավաքի, որն ունի երկու նպատակ՝ երեխաների մեջ սերմանել բնության հանդեպ հոգատար վերաբերմունք եւ, իհարկե, օգնել բնությանը մի քիչ թեթեւ շնչել: Աղբահավաքը կիրականացնեն Ապարանի ջրամբարի ափին գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու հարակից տարածքում։

Հոկտեմբերի 11-ին,  ժամը 06:45-ին

Տարիք՝ 5+
Տոմսերի արժեքը՝ 9000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Մատնաչափիկը»

Հոկտեմբերի 10-ին, ժամը 16:30-ին  

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք  
Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
 
«Մոխրոտիկը»

Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին  

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Բեբուկ շարժական թատրոն


«Կապույտ մոլորակը»

Հոկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ին  

Բեբուկ շարժական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Աբովյան 41/4
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Գունավոր պուտիկներով ընձուղտը»

Հոկտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին  

Խաղարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան 3, Լոֆթ
Տոմսի արժեքը՝ մամա+բալիկ՝ 6000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 093 602022:

«Լույսի ծածկագիրը»

Հոկտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին  

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Տարիք՝ 3+
Հասցե՝ Զարոբյան փող., 20 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000
Գնել տոմս՝ այս հղումով:

«Փոքրիկ իշխանը»

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19:30-ին  

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Իսահակյան փող., 28 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Կարդալ ավելին

Quality Sign BW