×


«Կովկասի գերուհին» եւ «Ստրիպտիզի պարուհիները»

Հոլիվուդյան եւ խորհրդային ֆիլմերի հայտնի հերոսները՝ մեկ կադրում

Հոլիվուդյան իրականությունը՝ «սովետական» կինեմատոգրաֆի կոլորիտով. Klod Mande կեղծանվամբ իլյուստրատորը ռուսական մեդիատիրույթում հայտնի է դարձել իր կոլաժներով, որոնցում նա համադրում է խորհրդային եւ արտասահմանյան ժամանակակից ֆիլմերի կադրերը։ Ընդ որում՝ դրանք շատ հետաքրքիր, հաջող ու զվարճալի են ստացվում։

Շուրիկը՝ «Մի անգամ Հոլիվուդում»


Կլոդի մասին շատ բան հայտնի չէ։ Պարզ է միայն, որ նա ծննդով Կազան քաղաքից է, հրաշալի տիրապետում է ֆոտոշոփին եւ ունի իր ինստագրամյան համանուն էջը՝ 35 հազարից ավելի հետեւորդով:

«Ջոքերը» եւ «Հաջողության ջենթլմենները»


Իր աշխատանքներում Կլոդը համատեղում է երկու տարբեր աշխարհներ՝ արեւմտյան եւ հայրենի կինոն, ինչպես, օրինակ, «Կովկասի գերուհին» եւ «Ստրիպտիզի պարուհիները», «Ջոքերը» եւ «Հաջողության ջենթլմենները», «Մոխրագույնի 50 երանգները» եւ «3+2»-ը:

««Ի» գործողությունը» եւ «Հիշողության օրագիրը»


Նրա կոլաժներն ուղեկցվում են նաեւ հումորային գրառումներով՝ տվյալ կադրի եւ հերոսների վերաբերյալ։

«Մարտական ակումբ» եւ «Ծառայողական սիրավեպ»


Ներկայացնում ենք Klod Mande-ի ամենահաջողված եւ թարմ աշխատանքներից մի քանիսը։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին