Գաբի Գալոյանը նոր սանրվածք ունի. երգչուհին հրաժարվել է երկար վարսերից, ինչը պայմանավորում է իր ներաշխարհի փոփոխություններով: Ոճափոխության, ինչպես նաեւ կորոնովիրուսի պատճառով փոխված առօրյայի եւ չեղարկված ծրագրերի մասին նա զրուցել է BRAVO.am-ի հետ:
«Այն համոզմունքին եմ, որ մազերն իրենց մեջ տեղեկատվություն պահելու եւ բացասական էներգիա կուտակելու հատկություն ունեն. որոշեցի ազատվել վերջին շրջանում կուտակված բացասական լիցքերից: Վարսերս կարճացնելուց հետո ինձ բավական թեթեւացած զգացի: Երբ փոխում եմ սանրվածքս կամ մազերիս երանգը, նշանակում է՝ կյանքումս լուրջ փոփոխությունների շրջան է: Հագուստի առումով հաճախ եմ ոճափոխություն անում՝ կապված տրամադրությանս հետ: Առօրյայում նուրբ ու հարմարավետ կտորներ, բնությանը մոտ գույներ եմ նախընտրում»,- նշել է Գաբին:
Գաբի Գալոյանը
Փոշմանել է, որ մազերի բնական գույնը փոխել է.«Մազերիս հետ կապված ռիսկային փոփոխությունների դժվարությամբ եմ դիմում: Բայց հիշում եմ՝ 13 տարեկանում շատ կարճ կտրեցի մազերս. գրեթե սափրել էի գլուխս»:
Արձակուրդը Հայաստանում է վայելում.«Նոր եմ վերադարձել Աղվերանից, օրեր անց կրկին ինչ-որ տեղ կգնամ: Այս շրջանում օդի ու ջրի պես ինձ պետք է Հայաստանի վայրի բնությունը: Շատ եմ ճանապարհորդել, բայց մեր հողն ու ջուրը, բնությունից բխող էներգիան ուրիշ է. այլ երկրների բնությունն ինձ համար արհեստական է: Շատ բաներ կան, որ մեզ մոտ պետք է շտկվեն, բայց կխոստովանեմ՝ շատ սրտանց են ընդունում հյուրերին, ուրիշ ոչ մի երկրում այսքան ջերմություն չկա»:
Գաբի Գալոյանը
Խոսել ենք համավարակի պատճառով չեղարկված ծրագրերից.«Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում համերգներ ունենինք, որոնք COVID 19-ի պատճառով, ցավոք, տեղափոխվեցին մյուս տարի: Դրական եմ տրամադրված, սրտնեղելու փոխարեն ինքնախնամքով եւ ինքնակրթությամբ եմ զբաղվում»,-եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանակրները տրամադրել է Գաբի Գալոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: