×


Գայա Արզումանյանի «Գաբաջյանս» դաջվածքն՝ Արայիկ Գաբաջյանի 35-ամյակի առթիվ

Ոճաբան Արայիկ Գաբաջյանը օրերս դարձել է 35 տարեկան: Թե ինչպես է նշել ծննդյան տարեդարձը, ովքեր են ներկա եղել խնջույքին եւ ինչ անակնկալներ են մատուցել, հոբելյարը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

Արայիկը սիրում է տարեդարձերը արտերկրում նշել, սակայն համավարակի պատճառով պլանները փոխվել են.«Իմ ամառանոցում եմ տոնել՝ մտերիմներիս, ընկերներիս եւ ընտանիքիս հետ: Մեծ խնջույքներ չեմ սիրում կազմակերպել, թեեւ կյանքումս մի երկու անգամ նման առիթ եղել է: Այս տարի ամառանոցային ծնունդ ստացվեց. ներկա էին այն մարդիկ, ովքեր ուզում էին ինձ շնորհավորել եւ այդ օրն իմ կողքին լինել»:

Արայիկ Գաբաջյանի 35-ամյակին


Հյուրերի թվում են եղել Գայա Արզումանյանը, Լուսինե Պողոսյանը, Նարեկ Քթոյանը, Անետ Աղաբեկյանը, Գրիշա Գրիգորյանը եւ ուրիշներ.«Տոնական տրամադրություն ստեղծվեց մեկ օր շուտ, երբ բոլորով հավաքվեցինք կարգի բերելու տարածքը, նախապատրաստվելու, բայց չդիմացանք գայթակղությանը եւ նետվեցինք լողավազանը, իսկ հետո մեզ միացան ընտանիքիս անդամները՝ քույրերս, ծնողներս, եւ ուղիղ կեսգիշերին բոլորով շնորհավորեցին ինձ»,-պատմել է ոճաբանը:

Արայիկ Գաբաջյանը եւ Գայա Արզումանյանը


Պարզվում է՝ Արայիկի համար նվեր ընտրելը բավական դժվար է.«Բոլորը նախապես «Գաբաջյան» գրությամբ շապիկներ էին պատվիրել: Թեեւ փորձել էին ամեն բան գաղտնի կազմակերպել, բայց հասկացել էի եւ կեսգիշերին մոտ նրանց խնդրեցի գնալ եւ հագնել իրենց պատրաստած շապիկները:)»:

Գայա Արզումանյանն էլ ոճաբանին յուրահատուկ նվեր է մատուցել.«Նա իր մատին «Գաբաջյանս» գրությամբ դաջվածք էր արել եւ մի ամբողջ օր ստիպված երկարաթեւ շապիկով է շրջել ու անընդհատ փորձել թաքցնել մատը: Զգում էի, որ մի բան թաքցնում է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արայիկ Գաբաջյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport