Դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանի որդին՝ Մաքսը, դարձել է 3 տարեկան: Թեեւ երկրում ստեղծված համաճարակային այս օրերին չեն կարողացել մեծ խնջույք կազմակերպել, տղայի տարեդարձը նշել են ընտանիքի անդամներով եւ օրը հիշարժան դարձրել նոր լուսանկարներով:
«Մաքսը շատ բարձր տրամադրություն ուներ. դե, նվերներ, անակնկալներ: Դեռ հստակ չի խոսում, դա է պատճառը, որ ցանկությունները չգիտենք, այլ կռահելով ենք ամեն բան անում. ինչն է իրեն հետաքրքրում եւ այլն»,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Արտաշեսը:
Արտաշես Մխիթարյանի ընտանիքը
Դերասանի խոսքով՝ արտակարգ դրության պայմաններում օրերը բարդ են անցնում. «Բոլորիս հասկանալի պատճառներով՝ տանն ենք: Երեխայի հետ հեքիաթներ ենք կարդում, խաղեր խաղում եւ զբոսանքի դուրս գալիս»:
Արտաշես Մխիթարյանը՝ որդու հետ
Արտաշեսի տղան շատ է սիրում տորթի մոմերը փչել.«Իր համար շատ հաճելի երեւույթ է, գուցե արդեն իր երազանքներն է մտապահում:)»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արտակ Մարգարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: