×


Հրանտ Մաթեւոսյանի եւ Աղասի Այվազյանի աստղերը՝ Ազնավուրի հրապարակում

Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել են արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթեւոսյանի եւ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր եւ գեղանկարիչ Աղասի Այվազյանի աստղերը։ Աստղերի բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 12-ի երեկոյան՝ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ։

«Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար, որովհետեւ մեր մեծերը, որոնք հեռացան մեզնից, սպասում են մեր վերաբերմունքին։ Ժամանակին «Ոսկե ծիրանը» բացեց աստղերի այս ճեմուղին՝ մշտապես հիշելու անարդար կերպով մոռացված հայ կինեմատոգրաֆիստներին։ Մենք սիրում ենք նրանց, տեսել ենք նրանց ֆիլմերը, տեսել, թե ինչ դժվար պայմաններում են ստեղծում կինո։ Մենք նրանց շարունակողն ենք»,-աստղերի բացման արարողությանը նշել է «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը՝ կարեւորելով երկու գործիչների անցած ուղին եւ հույս հայտնելով, որ ոչ ոք չի մոռանա նրանց ու նրանց ավանդը։

Հարություն Խաչատրյանը


Արարողությանը ելույթ ունեցան Հրանտ Մաթեւոսյանի եւ Աղասի Այվազյանի ընտանիքի անդամները՝ իրենց շնորհակալությունը հայտնելով փառատոնին՝ նման նախաձեռնության եւ գործիչների հիշատակը վառ պահելու համար։

Աստղերի բացման արարողությանը


Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։

BRAVO.am
Լուսանկարները՝ «Ոսկե ծիրան» փառատոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին