Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի որդին երեկ դարձել է 6 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ Ալեքսանդրի տարեդարձը նշել են՝ մայր ու որդի լողավազան այցելելով:
«Ալեքսը ուզում էր երեխաների հետ տոնել, բայց համավարակով պայմանավորված՝ հյուրերը վախեցան եւ չեկան: Դրա համար լողավազան գնացինք, շատ լավ ժամանակ անցկացրինք»,-նշել է նա:
Շողեր Թովմասյանը՝ որդու հետ
Շողերն ասել է, որ տարեդարձի առթիվ տղան հատուկ նվեր չի խնդրել, քանի որ իրենք առանց առիթի էլ նրան հաճախ են անակնկալներ մատուցում: Ալեքսանդրը լեգոների մեծ սիրահար է, եւ տարեդարձի տորթը հենց այդ թեմատիկայով է եղել:
Հետաքրքրվել ենք նաեւ ընտանիքի առօրյայից.«Չնայած որ առանց աշխատանքի ենք մնացել, այս ամիսներին միասին լավ ժամանակ ենք անցկացրել: Կորոնավիրուսային իրավիճակը մեր մի շարք ծրագրեր է խափանել, բայց առաջիկայում պատրաստվում եմ Միացյալ Նահանգներ մեկնել՝ հանգստի»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Շողեր Թովմասյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: