×


«Կյանքումս շատ հետաքրքիր շրջան է». Էլեն Սարգսյանի նշանդրեքի լուսանկարները

Մոդել, պարուհի Էլեն Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմում մարմնավորած Սոֆիի կերպարով, հուլիսի 14-ին նշանադրվել է: Տոնական օրվա լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին:

Էլենն ու ընտրյալը՝ Վահան Մարտիրոսյանը, ծանոթացել են նշանդրեքից ուղիղ 20 ամիս առաջ՝ աշխատավայրում: Առիթը տոնել են ընտանեկան միջավայրում. «Պահպանել ենք հայկական ավանդական բոլոր արարողություններն ու, իհարկե, հակահամաճարակային բոլոր կանոնները։ Միջոցառման թեմատիկայի, տորթի եւ ձեւավորման աշխատանքներում նեգրավված են եղել մայրիկս եւ եղբորս կինը՝ Աննան»։

Էլեն Սարգսյանի եւ Վահան Մարտիրոսյանի նշանադրությանը


Զգեստի դիզայներն Արամ Նիկոլյանն է. «Նրա հետ ստացանք մեր ցանկալի կերպարը: Շատ լավ օր անցկացրինք: Մաղթում ենք բոլորին լինել սիրահարված իրենց սիրելիին, կյանքին, մարդկանց, աշխատանքին, հայրենիքին, աշխարհին… Այդպես ապրելը շատ ավելի հեշտ է»,-նշել է նա:

Էլեն Սարգսյանը


Խոսելով աշխատանքային գործունեության մասին՝ Էլենն ասել է.«Այժմ իմ կյանքում շատ հետաքրքիր շրջան է։ Բացի անձնական կյանքում փոփոխություններից, տարված եմ իմ սիրելի աշխատանքով. վարում եմ իմ մասնավոր բիզնեսը, ինչպես նաեւ հորիզոնում կան նոր նախաձեռնություններ, որոնք դեռեւս քննարկման փուլում են։ Ֆոտոմոդելային եւ դերասանական գործունեությունը չեմ դիտարկում որպես կարիերա, ունեմ այլ մասնագիտություն եւ իմ բոլոր նկարահանումներին մոտեցել եմ խիստ ընտրողաբար, սակայն միշտ աշխատել եմ շատ մեծ բավականությամբ եւ պատասխանատվությամբ, շփվել եւ աշխատել եմ պրոֆեսիոնալների հետ, ձեռք եմ բերել փորձ, լավ ընկերներ»,- եզրափակել է նա։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էլեն Սարգսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW