×


Լիլուի ընտանեկան ֆոտոշարքը՝ մայրանալուց առաջ

Երգչուհի Լիլուն, ինչպես արդեն պատմել ենք, վայելում է իր երկրորդ հղիությունը: Նրա եւ Արկադի Վարդանյանի դուստրը կծնվի Լոս Անջելեսում, որտեղ էլ բնակվում են ամուսինները: Իսկ մինչ այդ Լիլուն շարունակում է ակտիվ կենսակերպ վարել՝ սոցցանցային էջերը թարմացնելով նոր լուսանկարներով:

Երգչուհին մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ ամուսու ցանկությամբ չեն բարձրաձայնի փոքրիկի լույս աշխարհ գալու հստակ ժամկետը:

Լիլուն՝ որդու հետ


«Անսպասելի չէր, բայց անակնկալի եկանք: Հաճելի անակնկալ էր: Շատ ուրախացանք: Ամուսինս, կարելի է ասել, գոռում էր ուրախությունից: Շատ էր ուզում, որ մեր բալիկը շուտ ծնվի»,-նշել է նա:

Լիլուն՝ ամուսնու եւ որդու հետ


Լիլուի եւ Արկադի Վարդանյանի պսակադրությունը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին: Երգչուհու ավագ որդին՝ Ռոբերտը, չորս տարեկան է:

BRAVO.am
Լուսանկարները՝ Լիլուի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW