Մոնիկա Մանուչարովային հանրությունը կհիշի «Մանկական Եվրատեսիլ 2008»-ից. միջազգային մրցույթում տարիներ առաջ Հայաստանը ներկայացրած երգչուհին շուտով կդառնա 25 տարեկան, նախորդ տարի ամուսնացել է, այժմ էլ գեղեցիկ կարգավիճակում է: Նա BRAVO.am-ին պատմել է կյանքի նոր փուլի մասին՝ տրամադրելով վերջերս իրականացրած ֆոտոշարքը:
«Այժմ հղիության վերջին եռամսյակում եմ: Լուրն ամուսնուս սովորական ձեւով եմ հայտնել. մենք սպասում էինք այդ օրվան», - պատմել է ապագա մայրիկը:
Մոնիկա Մանուչարովան
Մոնիկան նշել է, որ անբացատրելի հույզեր է ապրում.«Ամեն անգամ նրա սրտի զարկերը լսելիս կյանքս ավելի ու ավելի է լցվում: Ես աշխարհի ամենաերջանիկ կինն ու մայրն եմ»:
Մոնիկա Մանուչարովան
Զույգի առաջնեկը տղա է.«Մենք երկու սեռի դեպքում էլ շատ ուրախ կլինեինք: Մեր տղայի անունն արդեն որոշել ենք, բայց չէի ցանկանա հրապարակել, միայն կասեմ, որ շատ խորհրդանշական անուն է»,-եզրափակել է երգչուհին:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մոնիկայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: