×


«Չեմ գտել այն մեկին, որին կվստահեմ».Արեւիկ Ալավերդյանի դստեր առաջին լուսանկարները

Արեւիկ Ալավերդյանը եւ Հայկ Շահբազյանը երկու ամիս է՝ վայելում են տան նոր անդամի ներկայությունը: Ֆրանսիաբնակ երգչուհին աղջնակի առաջին ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին եւ խոսել երեխաների հարաբերությունների մասին։

«Կարինեի ծնվելուց հետո դարձանք ավելի երջանիկ եւ ավելի հոգնած (ծիծաղում է,-հեղ.): Նա էլ է արտաքնապես հայրիկին շատ նման։ Չափից դուրս զգայուն եւ հետաքրքրասեր երեխա է։ Դավիթս առաջին իսկ օրից շատ լավ ընդունեց քրոջը, շատ է սիրում եւ պահը բաց չի թողնում համբուրելու համար։ Չի խանդում, բայց ուրիշներին էլ չի թողնում մոտենան երեխային. նրա համար Կարինեն միայն մայրիկինն է։ Երբեմն հայրիկին է խանդում, բայց շուտ անցնում է։ Աղջիկս չափից շատ ուշադրություն է պահանջում, չեմ կարողանում Դավիթին շատ ժամանակ տրամադրել, բայց հաճախ ենք զբոսանքի դուրս գալիս, որ տղայիս համար օրը հետաքրքիր անցնի, իր սիրելի խաղերով խաղա»,- պատմել է Արեւիկը։

Արեւիկ Ալավերդյանը՝ երեխաների հետ


Երեխաների խնամքով միայնակ է զբաղվում.«Ամուսինս աշխատանքի բերումով շատ զբաղված է։ Երբեմն ընկերներս են օգնության հասնում, բայց հիմնականում մենակ եմ բալիկներիս հետ։ Դայակ ունենալու մասին շատ եմ մտածում, բայց դեռ չեմ գտել այն մեկին, որին կվստահեմ։ Օգնողի կարիք հաստատ կունենամ. շատ անելիքներ ունեմ, չեմ կարողանա համատեղել»։

Հետծննդաբերական ընկճախտ չի ունեցել.«Փառք Աստծո, այս անգամ այդ ընթացքը հեշտ հաղթահարեցի։ Առաջին օրվանից էլ ինձ շատ լավ եմ զգացել։ Երկու երեխաներիս ծնվելուց հետո էլ կազմվածքիս մասին չեմ մտածել. հղիության ընթացքում, հակառակը, նիհարել եմ»։

Փոքրիկ Կարինեն


Ամուսինները պատրաստվում են արձակուրդին.«Այս հանգստին երկար ենք սպասել: Ֆրանսիայի սահմաններից դուրս չենք գալու. ծովափնյա քաղաք կգնանք։ Երեխաների հետ լիարժեք լիցքաթափվել հնարավոր չէ, դրա համար արձակուրդը ծրագրելիս այնպիսի վայր ենք ընտրում, որ գոնե Դավիթի համար հետաքրքիր լինի. եթե նա զբաղված լինի, մենք էլ հանգիստ կլինենք»,- եզրափակել է նա։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW